***

Թե որ հոգիդ անմահ է,
Հա՛յկ, դու նորից պիտ ծնվես
Եվ բելերին խուռներամ,
Որ ոտնատակ են տալիս
Քո այս հողը անտեղի,
Նորեն, նորեն զգետնես:
Եվ շինես նոր դաստակերտ,
Նորեն դու այն Հայք կոչես,
Այս աշխարհում անարդար
Քո հին տունը շեն պահես: