Տագնապներս զուր, Հույսերս փշուր, Դատարկ ու անմիտ Օրերի միջով Առաջ եմ թևում: Եվ ո՞ւր կհասնեմ, Որտե՞ղ կգտնեմ Կայանս վերջին, Ինքս էլ չգիտեմ: Կյանքն էլ լռում է Անտուն, անհոգի Ճամփորդի նման: