Երբ փոքր էի
ԵՐԲ ՓՈՔՐ ԷԻ

Երբ փոքր էի,
Երգը վերքի
Դեղ է, ըսավ
Մայրս ինձի։

Բայց երբ մեծցա
Ու նվիրյալ
Երգիչ դառնալ
Ես ուզեցի։

— Արհեստ սորվե,
Իմ քաջ տղաս
Որ հաց բերես,—
Ըսավ ինձի։

Բայց ալ ուշ էր,
Կյանքի վերքը
Խորունկ գտա,
Երգիչ դարձա։