Կոչ

ԱՊԱՐԱՆ


Մայիս քսանչորսին` տասնութ թուական,
ՀԱՅՈՑ ԱԶԳի համար` ժամ օրհասական,
Յէսայ փաշէն տուեց այսպէս հրաման -
Կոտորել ԱՊԱՐԱՆ, անցնել ԵՐԵՒԱՆ:

Առիւծ զաւակներդ մէկ մարդու նման,
ԱՐՍԷՆ ՏԷՐ-ՊՕՂՈՍԵԱՆ, ՍԵԴՐԱԿ ՋԱԼԱԼԵԱՆ,
ՏԷՐ-ԴԱՆԻԵԼ, ՅՈՎՀԱՆՆԷՍ, ՏԱՃԱՏ քահանայ,
Աշխարհազօր կազմած մտան ԱՊԱՐԱՆ:

Սեւ շոր էին հագել քո նուրբ հարսները,
Կարմիր էին կապել քաջ գլուխները,
Պատրոնդաշն էր եղել կոզբանդը նրանց,
Թասիբով հարսներուդ մեռնիմ ԱՊԱՐԱՆ:

Ձախ թեւում կռւում էր քաջ ԴՈԼՈՒԽԱՆԵԱՆ,
Աջում ԿԱՐԱԼԿՈՎն էր զարկում անվարան,
ԲԱՇ ԳԵԱՌՆԵՑԻ ՄԱԿԵԴՈՆն էր քաջազարմ,
ՄՇԵՑԻ ՊԱՆԴՈՒԽՏը` ծարաւ թուրք արեան:

Մայիս քսանեօթի ոյշ երեկոյեան,
Վեցերորդ գունդն հասաւ քաջաց օգնութեան,
Ցիրուցան արեցին զօրքին թրքական,
Հրամանատարն էր ԴՐՕ ԿԱՆԱՅԵԱՆ:

ԱՊԱՐԱ՛Ն, ԱՊԱՐԱ՛Ն, խիզախ ԱՊԱՐԱ՛Ն,
ՀԱՅ զէնքով, ՀԱՅ զօրքով թուրքի դէմն առար,
Փրկեցիր ԷՋՄԻԱԾԻՆ, ՀԱՅՈՑ սուրբ օրրան,
Չթողիր, որ թուրքը անցնի ԵՐԵՒԱՆ:



ԱՊԱՐԱՆ