Մատըռվակ Երգ և քանդակ

Եղիշե Չարենց

Պինդ և ամուր

[ 464 ]

LIED UND GEBILDE
ԵՐԳ Եվ ՔԱՆԴԱԿ
(Գյոթեից)


Հույնը մարմին կերտելիս
Տրորի թող կավը։
Օ, հրճվի թող մարդը միշտ,
Երբ կերտում է լավը։

Բայց մենք սիրում ենք խառնել
Եփրատի հորդ հունը,
Եվ ձեռքերով մեր բռնել
Հոսուն բնությունը։

Ջուրը կարծր կդառնա,
Կհնչեն երգերը,

Եթե մաքուր են միայն
Պոետի ձեռքերը։

1933. V 21