Երգ (Շուշանիկ Կուրղինյան)
Երգ
Մենք այսպես կերթանք
Հառաջ ու հառաջ․
Կյանքը մեզ չէ թանկ,
Եվ խոսքն է մեռած,
Բարին՝ արնահար,
Շղթան՝ պինդ կռած,
Բախտը՝ պատահար․․․
Ինչ քայլ— նվաճո՛ւմ,
Որ զարկը հաղթական
Կորով է աճում՝
Կասկածներ չկան․․․
Կյանքը մեզ չէ թանկ,
Եվ խոսքն էլ մեռած․
Այդ մենք պիտ երթանք
Միշտ հառաջ-հառաջ․․․
1917 թ.