Երգ (Սմբատ Շահազիզ, 1858)
Երգ
Էանց ձմեռն՝ խամրիչ ծաղկանց,
Փախեաւ ցուրտըն խստաշունչ
Եհաս գարուն՝ բընութեան թագ,
Յարեալ և օդ բարեխառն։
5
Նորափետուր զարգարեցան
Մարդիկ, այգից և պարտէզք.
Զըմրխտագոյն վայրք զգեցան
Ըզպերճ հանդերձ չքնաղիկ։
Սօսիքն ուղէշք և սրբազգեաց
10
Արմենակայ դիւցազան
Ժպտին տեսլեամբ քաղցրահայեաց,
Ծափս հարկանեն ընդ գարնան։
Երամք հաւուց ճչիւ գողտրիկ՝
Հնչմամբ անոյշ, բարձրաձայն,
15
Երգեն, խօսին յոյժ գեղեցիկ,
Իբրև քնարն Մուսայից։
Զեփիւռն անտի մեղմիկ գոլով՝
Հնչէ, փչէ անուշակ,
Ցանգ զտերևս տատանելով
20
Ցոգունց տընկոց սրբազան։
Հմայք Հայոց պերճապսակ
Ընդ սաղարթուց սօսաւիւն,
Բազմեա՛դ ծառոց դասակ դասակ,
Ճիշտ հըմայեն զապագայս[1]:
- ↑ Այս է, զի հեթանոսական ժամանակս ի Հայս մարդիկ ցանկային
գիտել զապառնի վիճակ իւրեանց, ոյր աղագաւ երթային և հարցնէին ի
քըմաք կամ հմայիր, որը ի մեհենեաց լաստուածոց տային նօցա պատասխանի։ ՍոյնպԷս էր և ի Յոյնս. ըստ խոխոջմանց աղբերը և ըստ
ոսաւիւն սրբազան եղևնեաք, իսկ ի Հռովմայեցիս՝ հաւուց թռչմանք
(ծանոթ, հեղինակի):