***

Երեկ՝ երեկ էր,
Հիմա այսօր է
Եվ կարելի է
Ասել, թե նույնն է,
Նույնն է ամեն ինչ։
Միայն թե ծառն այն,
Որ երեկ այնպես
Դիմադրում էր,
Տերեւ չէր տալիս
Խելագար քամուն,
Այսօր ողջությամբ
Տրվել է նրան
Ու չի խնայում
Անգամ մի տերեւ...