Ձիու վրնջոցը արձագանքում է ահայտ հեռուներում, եւ
ձին
ինքնամոռաց վարգում է արձագանքի ետեւից։
Օրվա ունքամեջը չի բացվում, առանց սիրո
մարդու տրված աղջիկ է երկինքը՝
թթված դեմքով,
դժգոհ։
Բարդենին, որ դեղին տերեւների ոսկին ափի մեջ պարում էր,
ամբողջը թափել է հիմա ոտքերի տակ ու
թախծում է
խաբված։
Լույսը քանդում է լճակների վրա արված գիշերային վիտրաժները։
Անդարձորեն խոպան մեկնած Արտուշի այրին երկընտրանքի մեջ է՝ դուռը
բացի՞ դարպասի մոտ վիզը ծռած Մարգարի առաջ, թե՞ ոչ։
Մշուշները սպասում են, որ լեռը հեռանա։