Երկիր և երկինք


Երգ ըստ եղանակին՝

Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գընամ եմ,
Հին-հին դարուց հիշատակ

Ալյաց միջում պըտրում եմ:

Երկի՜ր, երկի՜ր, բերանդ բա՛ց,
       Լսի՛ր ձայնիս ողբանվեր,
Դո՛ւրս վազեցե՛ք շուտընթաց
       Սրտյա, ուժեղ քաջ Հայեր։

5 Իսկ դու, երկի՜նք, պատառվի՛ր,
       Թո՛ղ ի ջան են փութապես
Սուրբ գնդեր մեր խաչակիր,
       Թո՛ղ մտանեն մեծ հանդես։

Ելե՛ք, ելե՛ք, խնդրում եմ,
      10 Ախոյաններ հայրենյաց,
Առե՛ք սուրեր, աղաչեմ,
       Դեմ վազենք մեր թշնամյաց։

Ջարդուփըշուր, կտոր-կըտոր,
       Առնենք նոցա սրերը
15 Եվ հաղթությամբ փառավոր
       Տրվենք նոցա չար զորքը: