Բառավորվում եմ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Երկնքի կարիք)

Վարդան Հակոբյան

Հովը տերեւից, կամ` զրույց ծառի հետ
ԵՐԿՆՔԻ ԿԱՐԻՔ, ԿԱՄ` ԶՐՈՒՅՑ ԾԱՌԻ ՀԵՏ


Երբ անձրեւում է երկինքն անտեղի,
Երբ ծաղիկներդ
Առվի ջուրն ի վար ձգվում են ճերմակ
                 ժապավենի պես,
Խիղճս ցավում է.
Եվ ժապավենն այդ,
Եվ այդ առվակը օղակ են դառնում
                 իմ հոգու վրա՝
Մի նոր երկնքի կարիք եմ զգում
Քո գլխից վերեւ փռելու համար:
Մինչ դու՝ լռում ես,
Աշխարհից ելնում ու քո խորքերում
Երազիդ արեւ օրն ես վայելում,
Արհամարհելով անձրեւ ու քամի.
- Ծաղկաթերթե՞ր են ինձանից տանում...
Ոչինչ, հեռվում էլ մարդիկ կիմանան,
Որ լերկ քարերից գարուն եմ քամում: