Երկուսն է տված, որ մարդ չկաղա

Երկուսն է տված, որ մարդ չկաղա

* * *


Երկուսն է տված, որ մարդ չկաղա,
Որ երկուսովն էլ նա առաջ խաղա.
Երկուսն է տված, որ մենք լավ տեսնենք,
Հույսն ու խավարը իրարից ջոկենք։