Երկու այծ
ԵՐԿՈՒ ԱՅԾ
Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի գետակի վրա։
Երկուսը մի անգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով, պետք է նրանցից մեկը ետ կանգներ և մյուսին ճանապարհ տար։
— Դու ետ գնա, որ ես անց կենամ,— ասաց մեկը։ — Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում,— պատասխանեց մյուսը։
— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կումրջի վրա։
— Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես։
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին։
1884