Երկու հրդեհ (Ամերիկա)
[ 59 ]

Երկու Հրդեհ

1

Բնակվում էի միստր Ռիգզի տանը։ Մի. Ռիգզը մարդկային այն շատ բնական և հասարակ կատեգորիաներից էր, որ լինում են շատ հիմար, բայց չեն իմանում։ Ւնձ հետաքրքրողն էլ հենց այդ բնականն ու հասարակն էր: Մի. Ռիգզը կլոր, գեր, կարմիր էր, իսկ տիկին Ռիդզը՝ նիհար, երկարահասակ և խոշոր, ցցված ու երկար ատամներ ուներ։

Մի. Ռիգզը հարավցի էր, նրա հայրը բարձրաստիճան զինվորական էր եղել Միացյալ Նահանգների քաղաքացիական պատերազմում չարաչար կերպով պարտված հարավի բանակում։ Ամբողջ ութ ամիս իմ հաճախակի պատահումներին՝ մի. Ռիգզը միայն մի նյութի մասին էր խոսում՝ իր հայրը, նրա քաջագործությունները պարտված բանակում, ապա և նրա պլանտացիաների անսահման տարածությունը և քաղաքացիական պատերազմով իր հոր կալվածատիրական տնտեսության ավերումը։ Երբ մի. Ռիգզը հասնում էր իր պատմության վախճանին, նրա ձայնը դողում էր, անկեղծորեն ապրում էր մի ողբերգություն, որը հատուկ է այն մարդկանց, որոնք հարուստ ժառանգություն են երազում և սեփական աշխատանքը համարում են իրենց քնանրությանն անհարմար: Ռիգզի պատմության այդ վերջին մասն էր, որ ինձ չափազանց հետաքրքրում էր, որովհետև տիկին Ռիգզը լացակումած աչքերով մոտենում էր իր ամուսնուն, բռնում էր նրա գլուխը և ուզում էր համբուրել նրան, բայց չէր հաջողում, շրթունքներն իրար չէին հասնում, մի. Ռիդղն էր, որ համբուրում էր իր կնոջ ատամները։ [ 60 ] Ես համառորեն ամեն առիթի նրանց պատմել էի ՝ տալիս այդ պատմությունը և, որ գլխավորն է, հետաքրքրվում էի այնպիսի մանրամասնություններով, որոնցով մի. Ռիգզը ոգևորվում էր, պատմում էր անընդհատ և մինչև անգամ նամակներ էր քրքրում, որպեսզի կարողանա ճշտել ամիսը, շաբաթը, օրը և ժամը:

Այնքան էր ոգևորվում մի. Ռիգզը, որ կուրանամ էր, չէր կարողանում տեսնել, որ ես պարզապես ձեռք էի առնում իրեն:

Ապա մի. Ռիգզը պատմում էր, թե իր հայրը ինչ կերակուրնեբ էր սիրում, որոնց մեջ աչքի էր դարնում կաղամբով պատրաստված մի կերակուր, որի հոտը կպչում էր մինչև անգամ ուտողի զգեստներին։

— Ի՞նչ ճաշակավոր մարդ է եղել,-ավելացնում էի ես անմիջապես:

Տիկին Ռիգզը գլուխը թեքում էր ուսի վրա, խոր բավականությամբ նայում էր իր ամուսնուն ես ոչ մի խոսքի համար այնքան չեմ զղջացել, որքան դրա համար։ Դա պատճառ եղավ, որ շաբաթը երեք անգամ տիկին Ռիգզն ինձ համար եփի կաղամբով կերակուր։ Մի. Ռիգզը միշտ գովաբանում էր տիկնոջը, որ այդքան փափկանկատ է թե՜ դեպի իր հայրը և թե՜ դեպի ինձ։

2

Մի առավոտ, նախաճաշի ժամանակ, մեր տան անկյանը կանգնեց մի ապրանքատար ավտոմոբիլ, զռզռաց, հևաց և լռեց։ Մի. Ռիգզը, կարծելով, որ ավտոմոբիլը մեզ համար կանգնած կարող էր լինել, մոտեցավ լուսամատին և ներքև նայեց, մի պահ ապշած մնաց, հետո վերադարձավ սենյակ, սկսեց ապուշ-ապուշ նայել կնոջ վրա։ Տիկին Ռիգզը, որ առհասարակ ուշի-ուշով հետևում էր իր ամուսնու բոլոր շարժումներին, նրանց մեջ միշտ հոգեբանական երևույթներ գտնելու հույսով, փոխադարձ սկսեց նայել։ Ես, որ նրանց շարժումների մեջ առհասարակ միայն մարդակազմական երևույթներ էի տեսնում, այս անգամ մի. Ռիգզի աչքերում «տեսա» ինչ-որ հոգեբանություն։ Ես էլ սկսեցի նայել։ [ 61 ] — Սատանան...— արտասանեց մր. Ռիգզը և նստեց աթոռին:

— Ւ՞նչ պատահեց,— հարցրեց տիկին Ռիգղը և վազելով ամուսնու մոտ՝ ձեռքը դրեց ուսերին և ատամները վագրի նման ցցեց նրա նայվածքի մեջ։

Ես վազեցի դեպի լուսամուտը, նախ գլխի չընկա, բայց երբ տիկին Ռիգզը ետևիցս վազեց, գիտեց և «ահ» բղավելով՝ սկսեց լաց լինել, ես հասկացա։

Ապրանքատար ավտոմոբիլով եկել էր մի նեգր ընտանիք և կահ-կարասիքը տեղափոխում էր ներս. ուրեմն մեզ հարևան է դառնալու մի սևամորթ ընտանիք, որը մահացու կերպով խոցում էր հարավի ամերիկյան արիստոկրատների սիրտը։

Երբ մր. Ռիգզը տեսավ, որ տիկինը բոլորովին գունատվեց վազեց պահարանը, կաթիլներ հասցրեց և նրան հանգստացնելու համար հարեց.

— Անպայման հասցեն սխալ է, անպայման մի աղետավոր թյուրիմացություն կա։

Տիկին Ռիգզը հավատալով իր ամուսնու ամեն մի արտասանության, լիներ դա խոսք կամ մլավյուն, անմիջապես հանգստացավ:

— Ես կգնամ ճիշտ հիմա և կպարզեմ թյուրիմացությունը,— ասաց մր, Ռիգզը և անմիջապես հեռացավ առանց նախաճաշի սուրճը խմելու:

— Դուք կարծո՞ւմ եք, որ այս թաղում թույլ կտրվի սևամորթներին ապրելու,— հարցրեց ինձ տիկին Ռիգզն իր ամուսնու հեռանալուց հետո։

— Առաջին անգամն է, որ այդպիսի բան եմ լսում,– պատասխանեցի, – ամերիկյան սահմանադրական օրենքում գույների հարց չկա, որքան ես գիտեմ։

Որովհետև ես չէի ապրել սևամորթների ստրկության համար պատերազմ հայտարարող և այդ պատերազմում պարտված, ջախջախված հարավի նահանգներում, ինձ շատ տարօրինակ թվաց պանսիոնի համար վճարած իմ փողով մասամբ ապրող այս արիստոկրատների հոգեբանությունը։

— Բայց ինչո՞ւ համար, տիկին, դուք այդպես...

Տիկին Ռիգզը չթողեց, որ խոսքս շարունակեմ, ավելի [ 62 ] քաղաքավարի համարեց ինձ չլսելու անքաղաքավարությունը, քան ինձ կոպիտ պատասխանելու անքաղաքավարությունը և հեռացավ։

Քիչ անց՝ մր. Ռիգզը ներս մտավ բոլորովին գունաթափ:

Տիկին Ռիգզն անմիջապես վազեց ներս:

— Դժբախտաբար, հասցեի սխալ չկա, բայց հիմա գնում եմ փաստաբանի մոտ. այսօր ևեթ կվերջացնեմ այս զզվեջի հարցը, չեմ թույւ տա, որ մի գիշեր անգամ քնեն նրանք այս տանը իբրև մեր հարևաններ։

Ես և մր. Ռիգզը միասին դուրս եկանք տնից, ես գնացի աշխատանքի, իսկ մր. Ռիգզը՝ փաստաբանի մոտ։

Երեկոյան, երբ տուն վերադարձա, հարցը վերջնականապես լուծումն էր գտել - ոչ մի օրենք չէր կարող սևամորթի ընտանիքին դուրս հանել սեփական բնակարանից։

Ես չցանկացա ոչ մի խոսք ասել, թողեցի նրանց անսահման սգի մեջ և հեռացա իմ սենյակը ու սկսեցի կարդալ Մառլոյի «Դոկտոր Ֆաուստուս»-ը։

Այդ օրից վերջ ղգտավ իմ հետաքրքրությունը դեպի մր և տիկին Ռիգզը, որովհետև նրանց խոսակցությունը դարձավ անհանդուրժելի ինձ համար, միայն նախաճաշում և ընթրում էի նրանց հետ՝ առանց իմ կողմից խոսակցություն բանալու, իսկ իրենց խոսակցությունը դաոնում էր այն «սարսափելի ընտանիքի» շուրջը, որ ապրում էր «հարավ տոկրատների իբրև հարևան»։

— Իմ հայրը չկռվևց, որ սևամորթն իր որդու հարևանը դաոնա,— միշտ կրկնում էր մր. Ռիգզը։

Բայց մի օր էլ համբերությանս բաժակը լցվեց, և պատասխանեցի.

— Մր. Ռիգզ, ձեր հայրը, այո, չկռվեց, որպեսզի սևամորթը ձեր հարևանը դաոնա, բայց նա պարտվեց, որպեսզի սևամորթը ձեր հարևանը դառնա։

— Զզվեի սրախոսություն,— գոռաց մր. Ռիգզը և հեռացավ սեղանից:

Ես ընթրեցի, քաշվեցի իմ սենյակը և, այդ կոպտության ի պատասխան, որոշեցի ֆինանսական կրիզիս առաջացնել մր. Ռիգզի տանը: Առավոտյան նախաճաշի չգնացի, [ 63 ] Երեկոյան դուրսն ընթրեցի: Մյուս առավոտը մր. Ռիգզը ժպտալով մտավ սենյակս և ասաց.

— Տիկինը կարծում է, որ ես ձեզ հետ կոպիտ եմ վարվել. եթե այդպես է, ներեցեք։

— Տիկինը ճիշտ է կարծում, բայց ներում եմ,— պատասխանեցի։

— Ուրեմն այսօր նախաճաշի կգա՞ք,— հարցրեք մր. Ռիգզը:

— Ոչ,— պատասխանեցի,— թժիշկը պատվիրեց ինձ արևելյան կերակուրներ ուտել, և ես քավում եմ, որ ստիպված եմ հրաժարվել ձեր ծառայություններից։ Մր. Ռիգզը հեռացավ տխուր:

3

Մի քանի օր հետո, երեկոյան, երբ տուն էի գալիս, իմ դռան առաջ կանգնած էր մեր սևամորթ հարևանը։ Կիսալուսի մեջ նրա աչքերը փայլում էին՝ ինչպես վառվռուն լուցկին մթնում, շրթունքները կախ, հաստ և կարմիր, ատամներն սպիտակ՝ ինչպես կատարների ձյունը, իսկ սև մորթն ինձ ներշնչեք ազնվություն։ Ես կանգ առա, նա երեսը շուռ տվեց, որպեսզի ինձ չմատնի չբարևելու անհարմարության, բայց ես՝

— Բարև ձեզ,— ասացի։

Նա անմիջապես շուռ եկավ, մի պահ լռեց և հաստատ համոզվելով, որ իրեն էի բարևում, դողդողալով պատասխանեց.

— Բարև ձեզ։

-- ինշպե՞ս եք,— հարց տվի։

-- Շատ լավ,— վրա բերեց սևամորթը անմիջապես, սևամորթներին հատուկ անգլերեն շեշտավորությամբէ— Դո՞ւք ինչպես եք։

-- Ինչպե՞ս է ձեր նոր բնակարանը,— հարցրի։

Սևամորթը, առանց իմ հարցմանը պատասխանելու, շարունակեց.

-- Դուք երևի հարավից չեք։ [ 64 ] — Ոչ հարավից, և ոչ էլ հյուսիսից— պատասխանեցի,— ես արևելքից եմ և նախ և առաջ մարդ եմ։

—Օ՜...— եղավ սևամորթի պատասխանը։

— Ջեզ ոչ մի վտանգ չի՛՝ սպառնում արդյոք բնակարանից զրկվելու,— հարցրի։

— Ոչ մի վտանգ օրենքով, բայց տիկին Ռիգզը օրենքից հզոր է երևում,— պատասխանեց սևամորթը։

— Ինչպե՞ս։

— Մի հարցնեք. երբ դռան առաջին իմ երեխաները նրանց դիպչում են — «հեռացե՛՛ք, հեռացե՜ք, կեղտոտում եք իմ շորերը» բղավում է և անհանդուրժելի կերպարանք է ցույց տալիս։

Չպատասխանեցի։

—Բարի գիշեր, մր. Բուկեր,— ասացի սևամորթին և հեռացա։

Լուսամուտից ես տեսա մբ. Բուկերին, որ իր կանգնած. տեղում գամված մնացել էր. նրա շրթունքները դողում էին, աչքերը սիրով և գուրգուրանքով լցված, երևում էր, որ նա խորապես զգացված էր իմ վերաբերմունքից։ Մի պահ դիտելուց հետո՝ ես զգացի, շոշափման պես զգացի, որ նա ցանկանում էր ինձ գրկել և համբուրեր:

Անցավ մի քանի օր, ես հանդիպեցի տիկին Բուկերին իր երկու զավակներով։ Բարևեցի տիկին Բուկերին, իբր թե ուրիշ անգամ պատահած լինեի նրան։

— Բարև ձեզ,— պատասխանեց տիկին Բուկերը լայն բավականությամբ և առանց շփոթվելու, մինչդեռ նրա երկու սև փոքրիկները, փաթաթվելով մոր սրունքներին, գլուխները կախ, բայց սևեռուն աչքերով նայում էին ինձ՝ ինչպես ձմերուկի սև կետեր, նայում էին այն սպիտակ մարդուն, ու ժպիտով բարևում էր իրենց մորը։ Մոտեցա մեկին, փաղաքշանքով կմշտեցի նրա սև, ուռած և փափուկ թշերը, ապա դառնալով տիկին Բուկերին՝

— Ինչ առողջ են,— ասացի։

— Շնորհակալ եմ,— պատասխանեց տիկին Բուկերը, և առաջին անգամ ըմբռնեցի այդ բառի իսկական նշանակությունր, մի բառ, որ Ամերիկայում ամեն մարդ ամեն քայլափոխի, ամեն առիթի, ամեն մի բանի համար գործածում է։ [ 65 ]

4

Ես շուտով ծանոթացա նրանց կյանքի պատմության. մր. Բուկերի հայրն ստրուկ է եղել, ինքն ստրուկ է ծնվել, քաղաքացիական պատերազմով ազատվել է։ Մր. Բուկերը 20 տարեկան կորցրել է իր հորը, իսկ ինքը գինետան մեջ կեղտեր մաքրելով դառել է գինետան տեր, փող է ավելացրել, ապա ծախել է գինետունը, տեղափոխվել մեր քաղաքը, մեր հարևան տունն է գնել և զբաղվում է վերարկուների առևտուրով։

Մի օր փոքրիկ Բուկերներից մեկին բերի իմ սենյակը, շոկոլադ տվի և ուղարկեցի տուն: Երբ դրսի դուռը փակեցի և երկու քայլ միջանցքն ուզեցի անցնել, մր. Ռիգզը ցցվեց իմ դեմը, ցասումից շվարած՝ ուզում էր մի բան ասել, բայց կակազում էր, մինչդեռ տիկին Ռիգզը, ճաշարանի շեմքին կանգնած, ատամներն սպառնագին ցցած, դաժանորեն նայում էր ինձ։

— Դուք... դուք... դուք անպատվում եք մեր տունը,— հազիվ պատասխանեց մր. Ռիգզը։

— Ինչ է պատահել,— հարցրի անտաբբերությամբ:

Տիկին Ռիգզը խելագարի պես ճչաց, այնքան զայրացավ նա իմ պատասխանից, որ ուզում էր դռան փայտը կծել։

Դուք անպատվում եք մեզ գարշելի սևամորթի երեխան բերելեվ իմ տունը,— բղավեց մր. Ռիգզը:

— Ւմ— սենյակն եմ բերել,— պատասխանեցի և ուզեցի հեռանալ երբ մր, Ռիգզն իմ թևից, բռնեց անսահման զսպոզությամբ։

--Դուք պետք է հեռանաք իմ տնից,– շարունակեց նա։

— Լավ, թող ամիսը վերջանա, կգնամ,– պատասխանեցի և մտա սենյակս։

5

Դեռ ամիսը չէր վերջացել։ Մի երեկո, մամը 10-ի մոտ տուն եկա, մեր փողոցը շուռ չեկած՝ տեսա, որ մեր տան անկյանը ահավոր բազմություն էր հավաքվել, ոստիկանները կանգնած էին և կարգ էին պահպանում։ Շտապեցի։ Սևամորթ Բուկերի բնակարանն այրվում էր, հրշեջները [ 66 ] քարուքանդ էին անում շենքը, տունն ամբողջ ճարճատում էր, բոցավառվում և փլչում, ջրի մեքենան անդադար աշխատում էր։ Ջրի ահավոր մի հոսանք, իբրև անդիմադրելի մի պատնեշ, կանգնել էր մր. Ռիդզի և սևամորթի տան մեջտեղում և պաշտպանում էր Ռիգզի բնակարանը:

Մր. Բուկերը, իր տիկնոջ և զավակների հետ, կանգնած էր բոցավառվող տան դիմաց։ Բոլորն էլ գիտում էին հրդեհը ահարկու և ահաբեկված աչքերով։ Վազեցի նրանց մոտ։ Տիկին Բուկերն արցունքոտ աչքերով գրկեց ինձ և ասաց.

— Դեռ չէինք ապահովագրել տունը*

Մր. Բուկերի կարմիր շրթունքները դողում էին. նրա նայվածքի մեջ մի ամբողջ փոթորկալից ծովի մռայլաթյուն կար:

— Մր. Ռիգզն է այրել իմ տունը, մր. Ռիգզն է կրակ գցել իմ բնակարանը, պետք է օրենքը պատժի նրան, եթե ոչ՝ ես անձամբ կպատժեմ նրան։

Ոստիկանը մոտեցավ մր. Բուկերին, կանգնեց նրա դիմաց՝ ինչպես մի դաժան կոշմար և ցածր ու հատու շեշտով ասաց.

— Գիտե՞ք, որ սպառնալիքը քրեական հանցանք է համարվում:

— Գիտեմ, ամեն բան գիտեմ, գիտեմ նաև, որ օրենքը միայն սև գույնն է տեսնում,— պատասխանեց մր. Բուկերը։

— Սո՞ւս,– սաստեց ոստիկանը, երեսը դարձրեց և մեխվեց իր տեղում։

Ես վազեցի իմ տունը, արագ բաց արի ճաշարանի դուռը, ուր մի ամսից ի վեր ոտ չէի դրել։ Մր. Ռիզզը և տիկին Ռիգզը ահաբեկված ցատկեցին, սուրճի բաժակները թափվեցին։ Ես մի պահ կանգ առա, ապա երկու քայլ մոտեցա, հայացքս հառեցի հարավի այդ երկու արիստոկրատների աչքերին և համոզվեցի, որ հրդեհը նրանք էին գցել:

— Սրիկանե՞ր,– գոռացի,– դուք անասուններ, գազաններ եք։

Նրանք չպատասխանեցին։ Մոտեցա պատուհանին, տեսա մր. Բուկերին իր կնոջով և երկու երեխաներով,, որոնք լուսավորված էին իրենց բնակարանի հրդեհի բոցերով, կուչ եկած, երեխաները լաց էին չինում իրենց մոր հետ, իսկ [ 67 ] Բուկերը հառել էր իր աչքերը բոցավառվող բնակարանի դժոխային լեզուներին:

Մր. Բուկերի բնակարանում, բացի այրվող նյութերից, այրվում էր նաև ամերիկյան սահմանադրական օրենքը, և ես լսում էի նեգրի այրվող բնակարանի և կեղծամիտ օրենքի ճարճատյունները:

1928 թ.