Երուսաղեմ դու գնացիր
44. ԵՐՈԻՍԱՂԵՄ ԴՈՒ ԳՆԱՑԻՐ
Ավալ ժամանակին մարդ ու կնիկ են ըլնում, ունենում են մի տղա ու մի աբռով-հայով, տնարար հարս, էնքա՛մ ժամասեր, էնքա՛մ աստվածապաշտ, էնքա՛մ աղքատներին ողորմություն տվող, որ էլ ասել չի ուզի:
Էդ հարսը օրեն մի օրը էթում ա իրանց հարևանի տունը, տենում ա հարևանի կնիկը թունդիրը վառել ա, վրեն պղնձով բան ա դրե, էփում ա։ Մոտանում ա պղնձին, խուփը վեր ունում, ի՜նչ տենում՝ միջին մի շան թուլա: Էս որ չի տենում, մազերը գխին բիզ֊բիզ ա ըլնում։
— Ա՛յ մաղխուլվածի կնիկ,— ասում ա,— էդ ի՛նչ ես էփում:
— Քեզանից պահեմ՝ ասսա՛նից ինչ պահեմ,— ասում ա հարևանի կնիկը,— մտքափոխ ի, սիրտս գառան միս ուզեց։ Դե՛, ինձ փող ո՜րդիան ա, որ էթայի առնեի. բերի մեր շան թուլեն մորթեցի, որ էփեմ, ուտեմ։
Էդ հարսն ա՝ էն սհաթը պղինձը թունդրի վրիցը վեր ա ունում, տանում դարակում, բերում լավ սիրունիկ լվանում, թամզացնում, թաղաղտն ջուր դնում թունդրի վրեն. ինքն էլ վազ ա տալի իրանց սուրուի միջիցը մի լխտիկ-մխտիկ[1] գմբռճիկ գառը ջոկում, վեր ունում, բերում մորթում, քերթում, իստկում, եննա կոտորում ա, ածում պղինձը, լավ-լազաթին խաշում, հանում dնում մտքափոխ կնկա աղաքը։
Էդ կնիկը հո՛, ուրախությունից չէր իմանում ի՛նչ անի. նստում ա կուշտ ու կուռ ուտում, կշտանում, էն դիհը կաննում: Էս բանը էդ կնկանից ու հարսից սավայի մարդ չի իմանում։
Անց ա կենում մի վախտ. էդ հարսի կեսուրն ու կեսառը միտք են անում էթան Երուսաղեմ ուխտ: Ճամփի թադարեք են տենում, օրեն մի օրը էն գլխեն վե կենում, ընկնում ճամփա։ Հարսին ու տղին էլ թամբահ են անում, որ տանը մուղաթ կենան, ընչանք իրանց գալը:
Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, հինգ օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, մի վախտ վարավուրդ են անում, տենում ի՜նչ՝ իրանց հարսը հրեն աղաքներին մեն-մենակ էթում ա: Մնում են մարդ ու կնիկ իրար էրեսի մտիկ անելոն։
— Ա՛յ կնիկ,— ասում ա մարդը,— մեր հարսը ըստերանք ի՞նչ ա շինում․ չըլինի՞ սա էլ ա էթում Երուսաղեմ ուխտ։
— Բալի յանղլիշ ենք,— ասում ա կնիկը,— ա՛րի մի քիչ եգին-եգին էթանք, բալքի հասնենք, տենանք դրուստ մեր հարսն ա, թե չէ։
Մարդ ու կնիկ հարսի եննուցը կրընկնում են, ինչքամ ջաննեբումը ջան կար վազում են։ Վազում են մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, ի՛նչ անում են, չեն անում՝ չեն կարում հասնի:
Գա՛լիս են գալի, հասնում են Երուսաղեմ։ Ըտե մի օթախ են քրեհում, որ մի քանի վախտ կենան, ուխտներն անեն, պրծնեն, էլի վե կենան գան իրանց երկիրը։ Ոնց որ ադաթ էր, որ ուխտավորը տեղ հասներ թե չէ՝ պտի էթար ժամ համբուրի, սրանք էլ օթախը քրեհում, տեղավորվում են թե չէ՝ վեր են կենում գալի Երուսաղեմա ժամը։ Մննում են ժամ, տենում էնքա՜մ խալխ ա լքցվե, էնքա՜մ խալխ ա լքցվե, որ ասեղ քցելու տեղ չկա։ Ժամի միջին մի տեղ կաննում են, էրեսները խաչըհանում, ծունդր դնում, ասսուն աղոթք անում։ Մարդ ու կնիկ մի վախտ աչքները դես-դեն են ման ածում, տենան ո՛վ կա, ո՛վ չկա ժամումը, մի զաֆիլ տենում են ի՜նչ՝ իրանց հարսը հրեն բեմի կշտին կաննած։
Մարդը կնկանը թաքուն բզում ա.— Ա՛յ կնիկ,— ասում ա,— տենում ես մեր հարսը հմի էլ ո՚րդե ա էկե։
— Հա՛,— ասում ա կնիկը,— տենում եմ։ Մարդ իմանա ո՞ւմ հեննա ա էկե։
Էլ ձեն-ծպտոն չեն հանում, կենում են ընչանք ժամը դուս ա գալի, իրանը աղաք-աղաք էթում են դռան կշտին կաննում, բուսուն քաշում, որ հարսը դուս գա թե չէ՝ բռնեն։ Լա՛վ։ Կենում են մի սհաթ, էրկու սհաթ, ժամը դուս ա գալի, խալխը քոմմա քաշվում են, իրանց հարսը չկա ու չկա։
Փոր-փոշման թողում են գալի իրանը օթախը։ Հեգսի օրը էլի վեր են կենում, գալի ժամ։ Պատարագը որ կաննում ա, մարդ ու կնիկ աչք են ածում, տենում իրանը հարսը էլի էկել ա հրեն բեմի աղաքին կաննե, աղոթք ա անում։ Ժամը որ դուս ա գալի, մարդ ու կնիկ էլի դուս են գալի դռանը կաննում, հարսի ճամփեն պահում։ Մտիկ են անում, մտիկ՝ տենում են խալխը բիրադի քաշվեցին, էլի իրանց հարսը չկա։ Էլի փոր ու փոշման թողում են գալի իրանց օթախը:
Մարդ ու կնիկ մի քանի վախտ ըտե կենում են, իրանց ուխտն անում, մատաղ անում, աղքատներին բաժանում, էթում քաղաքի լավ-լավ տեղարենքը ման գալի, թամաշ անում, նոր վե կենում, ճամփա ընկնում դպա իրանց երկիրը։
Էթում են, էթում են, էթում են, շատն ու քիչն աստոծ գիտա[2], վերջը[3] հասնում են իրանց երկիրը։ Վռազ-վռազ էթում են տուն, ասում են՝ տենանք մեր հարսն է՞կել ա, թե չէ։ Որ գալիս են տենում հարսը ընդե, մնում են արմացած, թե էս ե՞բ էկավ տեղ հասավ, որ իրանք ճամփին չտեհան։
— Ա՛րի մի դրան թաքուն հարցնեմ,— ասում ա կեսուրը,— տենամ ի՛նչ կասի։
Հարսի կռնիցը բռնում ա, ղրաղ քաշում։
— Ա՛ղջի— ասում ա,— մի բան եմ ուզում հարցնի, դրուստը կասե՞ս, թե չէ։
— Ա՛սա,— ասում ա հարսը,— կասեմ, խի՛ չեմ ասի։
— Դու ա՛րի դրուստն ա՛սա. էն ո՞ւմ հեննա իր գնացե Երուսաղեմ։
— Ա՛յ նանի, — ասում ա հարսը,— ա՛ստոծ, ե՛րկինք, գե՛տինք, ծո՛վ, ցա՛մաք, ձեր գնալու օրից ընչանք հմի ոտս մեր շեմքիցը դուս չեմ դրե։ Ըտ էլ դեն կենա,— ասում ա,— առանց իմ մարդի ո՞նց տեղ կէթամ։
Ըտենց նա հա՛ ա ասում, սա՝ չէ՛, նա՝ հա՛, սա՝ չէ՛, խեղճը օրթում- կրակն ա ընկնում, թե Երուսաղեմ չի գնացե՝ կեսուրը չի ավատում։ Կանչում ա իրանց տերտերին։
— Ա՛յ տերտեր,— ասում ա,— քեզ մի խնդիրք ունեմ ասելու։
— Ա՛սա,— ասում ա տերտերը։
— Սրանից մի ամիս աղաք,— ասում ա,— մարդ ու կնիկ գնացել ինք Երուսաղեմ ուխտ։ Գնացինք, գնացինք՝ տեհանք, ըհը՛, հրեն մեր հարսը, մեն֊մենակ, աղաքներիս էթում ա։ Ինչ արինք֊չարինք, որ եննուցը հասնենք, չկարացինք։ Էկանք, էկանք, հասանք Երուսաղեմ։ Գնացինք ժամ, որ աղոթք անենք, տեհանք մեր հարսը մեզանից աղաք ա էկե, բեմի կշտին կաննե, աղոթք ա անում։ Ժամը որ դուս էկավ, գնացինք ժամի դռանը կաննեցինք, որ դուս գա՝ բռնենք։ Ժամը դուս էկավ, խալխը քոմմա իրանց աները քաշվեցին, մեռանք մտիկ անելոն՝ ո՛նչ հարս էրևաց, ո՛նչ զադ։ Հեգսի օրն էլ էկանք՝ էլի ըտենց։ Ուխտներս արինք, պրծանք, վե կացանք եդ էկանք, տեհանք հարսը մեզանից աղաք ա էկե, տանը նստե։ Հարցրի՝ օրթում֊կրակն ընկավ, թե՛ Երուսաղեմ չե՛մ գնացե։ Ա՛յ տերտեր,— ասում ա,— հմի դու կանչա՛ խոստովանացրա, բալքիմ քեզ ասի, տենանք էս ի՛նչ բաս ա։
— Լա՛վ,— ասում ա տերտերը,— ղրկա՛ գա տենամ։
Կեսուրն էթում ա հարսին ղրկում տերտերի կուշտը։ Հարսը գալիս ա տերտերի աջն առնում, աղաքին չոքում։
— Ա՛յ որդի,— ասում ա տերտերը,— լսել եմ դու մեն֊մենակ վեր ես կացե գնացե Երուսաղեմ. դրո՛ւստն ասա գնա՞ցել ես, թե չէ։
Հարսն էլի օրթում֊կրակն ա ընկնում, թե ինքը ո՛նչ Երուսաղեմ ա տեհե, ո՛նչ էլ գիտա Երուսաղեմա ճամփեն դվորն ա։
— Բաս որ էտենց ա, ա՛յ որդի,— վրա ա բերում տերտերը,— մի վարձք արած կըլնես, որ գնացել ա ընչանք Երուսաղեմ հասե։
Հարսը տենում ա տերտերը շատ ա զոռում, նստում ա մին֊մին, տեղը֊տեղին նաղլ անում իրա արած վարձքը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։
Տերտերն էլ էթում ա կեսորը, կեսառին նաղլ անում։
Կեսուրը, կեսառը, որ իմ անում են բանն ընչումն ա, վազում են հարսի ճակատը պաչում։
— Զորանա՛ս,— ասում են,— ա՛յ որդի․ Երուսաղեմ դո՛ւ գնացիր, չէ թե մենք։