Սիրասպասում դող է Երևանյան մի գիշերում

Աշոտ Գաբրիելյան

«Տհաճությունը չէր, որ քեզ ստիպեց»
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻ ԳԻՇԵՐՈՒՄ

Մենք՝ երկուսով, երևանյաե մի գիշերում,
Մենք՝ երկուսով, և՛ մոլորված, և՛ խելագար,
Հոգի հանող երևանյան մի ծառուղում...

Դու՝ միայնակ քո մտքերում,
Դու՝ մեն-մենակ քո քնքշությամբ,
Դու՝ անարգել քո կեղծությամբ
Տխուր ու լուռ երևանյան մի գիշերում...

Ես՝ քո հրով, սիրո տապով,
Ես՝ քո կողքին ու քեզ համար,
Ես՝ քո հույսով ու հավատով
Երևանյան մի գիշերում...

...Իրար փարված...
Ու ծառերը ինձ չասացին,
Չհուշեցին դավը պահված...

Երևանյան մի գիշերում
Մենք վերջացանք միմյանց համար,
Դու՝ իմ գրկում պատսպարված,
Ես՝ միայնակ երևանյան որբ գիշերում...

6.06.1999

Ծիլի-ծով