ԶԻՆՎՈՐԻ ԵՐԳ

Թըռի՛ր Իմ նժույգ, սըլացի՛ր շուտով,
Տա՛ր ինձ ցանկալի կռվի փոթորիկ,
Կըռվի մեջ միայն ես արյան գընով
Կըփրկեմ իմ խեղճ, ստրուկ հայրենիք։

Տա՛ր ինձ այն աշխարհ - անցյալում հըզոր,
Պանծալի վայրը իմ քաջ պապերի.
Ուր, ավա՜ղ, դժբախտ եդբւսյրս այսօր
Յուր կյանքն է ողբում՝ օտարին գերի...

Անցան շա՜տ դարեր, անցան շա՜տ տարիք,
Ազգս շատ ապրեց քաղցրիկ հույսերով,
Բայց նորան երբեք չըժպտաց երկինք,
Չըտեսավ նա կյանք խաղաղ, անվրդով։

Միշտ լուռ ու խոնարհ անողորմ բախտին,
Երկա՜ր սպասեց նա կյանքի գարնան,
Բայց նորա առջև ոսոխ թշնամին
Յուր սրով փորեց կյանքի գերեզման...

Դե՛հ, թռի՛ր, նժո՛ւյգ. սըլացի՛ր շուտով,
Տա՛ր ինձ ցանկալի մարտի փոթորիկ,
Մարտումն է զինվորն յուր արյան գնով
Ազգին պարգևում հաղթության դափնիք: