Զուլալ ջրեր
Զուլալ ջրեր
Զուլալ ջրեր պղտոր կուգան,
Սիրուն ծաղկունք սևեր հագան,
Արնոտ ամպեր թևեր առած,
Վա՛խ, մեր երկրի վրեն չոքան:
Կայծակ զարկեց՝ բլեց տունս,
Հեյ վախ ավրեց հուն ու բունս,
Անցավ օրըս, կորավ գնաց,
Մենակ մնաց չոր անունս:
Մեր ու տղա, քուր ու ախպեր,
Իրար մոռցած, անճար, անտեր,
Բոբլիկ, չպլաղ, փշոտ ճամփով,
Վախով, դողով փախան սարեր:
Դարդս մեծ է՝ դարման չկա,
Ազգիս ազատ մեյդան չկա:
Էս ի՜նչ զուլում դիվան էղավ...
Էլ ապրելու գյուման չկա: