Էլեգիա (Պուշկին)
Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի
Էլեգիա
Անցած բերկրանքը անմիտ օրերի
Ինձ ծանր է որպես ըմպելյաց շոգի.
Բայց իբրև գինի, քանի հին, այնքան
Խիստ է հիշատակ անցյալ տխրության։
Տրտում է ուղիս։ Կսկիծ ու տանջանք
Լոկ խոստանում է հեղհեղուկ իմ կյանք։
Բայց չեմ կամենում, ընկերնե՛ր, մեռնել,
Ես ապրիլ կամիմ, խորհիլ ու տանջվիլ.
Եվ գիտեմ, կյանքի վիշտ ու հոգսերում
Սպասում է ինձ և վայելչություն.
Քաղցրությամբ երբեմն հոգիս կըլցվի,
Արցունքովս մտքիս պտուղը կթրջվի
Եվ գուցե տխուր իր արևմուտին
Ցոլանա սերը մի ժպտով հետին։
Թարգմանության տարի՝ 1884