Էջ:Ազգին բարերարի գերեզմանը 06.jpg

Այս էջը հաստատված է


Կռիվն այնպես սաստկացավ, որ թուրք ոստիկաններ մտան Հայկական մայր եկեղեցիի բակը և դադրեցուցին։

Խաչերը ընկճված և գլխիկոր՝ պատվիրեց հուղարկավոր թափորը առաջնորդել իրենց պարտեզը։

— Մեր պաղչան շա՜տ տեղ կա, իմ եղբայրս հասարակաց գերեզմաննոցը չեմ նետեր,— հայտարարեց Խաչերը ներկա եղող հասարակության։

Փորսուխենց տան մոտիկները Խաչերի թևերեն բռնեցին, մխիթարեցին։ Խաչերը այլևս չէր լար, բարկութենեն արցունքները ցամքեր էին։

Երկու րոպե հետո արդեն դագաղը պարտեզն էր։ Եկեղեցին և Փորսուխենց պարտեզը բաժնող ճիշտ պատին տակը գերեզման փորել տվավ Խաչերը Մարսուպի համար և այնտեղ թաղել տվավ։

Դագաղը գոցել տալե առաջ Խաչերը ինկավ Մարսուպի վրա և ֆեսը վար առած՝ ըսավ.

— Մարսո՛ւպ, աղայի պես մարդ էիր, մարդուն ալ թեքքեն[1] էիր, շուները վրադ հաչեցին, քու հոգուդ…— ալ չկրցավ շարունակել, արցունքները նորեն սկսան հոսիլ։ Թևերեն բռնեցին և վեր առին։

— Վա՛յ, վո՜ւյ, վա՛յ, վո՜ւյ,– կողբերգեր Խաչեր, մինչ հողը կիջնար ծանրորեն Մարսուպի քիթին ու բերնին վրա։


Դ

Քառսունքր լրանալե առաջն Խաչերը կանչեց դպրոցի տիրացուն և պատվիրեց, որ ծաղկագրով գրե հետևյալ տապանագիրը.

Աստ հանգչի Ազգիս Բարերար
Մարսուպ աղա Փորսուխեան
Ծնյալ յամի Տեառն… մեռած…

Քառսունքի օրը գերեզմանաքարը պատրաստ էր արդեն այդ տապանագիրով։ Խաչերր շաբաթ իրիկվնե առաջ կանչեց եկեղեցիի ավագ քահանան, դրամ տվավ և ըսավ.

  1. ընտիր