Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/107

Այս էջը սրբագրված է

ցողներին եւ հակառակը՝ սահմանափակում են
չգիտցողների իրաւունքները: Սահմանափակում
են ազգային դպրոցների իրաւունքները, թիւն ու
ծաւալը, գրկում են նիւթական միջոցներից, արգելում
են կամ դժուարացնում նոր դպրոցների
բացումը, նոյնիսկ փակում են եղածները։ Նոյն
հալածանքները ազգային գրականութեան դէմ:
Նոյնը եւ թատրոնի դէմ:

Յարձակման ենթարկուած ազգերը (օրինակ՝
լեհերը Գերմանիայում ու Ռուսաստանում, չեխերը,
Աւտրիայում, ռուսինները Հանգարիայում,
ուկրայինացիները, Հայերն ու վրացիները
Ռուսաստանում), իրանց հերթին, կենտրոնացնում
են ընդդիմադրական ամբողջ կարողութիւնները
լեզուի մէջ աշխատում են բոլոր օրինաւոր
ու ապօրինի միջոցներով պաշտպանել իրենց
լեզուն, ապահովել նրա գոյութիւնը։

Եւ բնականօէն քանի սաստկանում է յարձակումը,
այնքան ուժեղանում է ընդդիմադրութիւնը:
Ազգութիւնները, որ մինչ այդ թերեւս
չէին էլ գիտակցում իրանց լեզուի իսկական արժէքը՝
այժմ յարձակմասն ենթարկուած ու կորցնելու
վտանգի առաջը կանգնած, նոր գլխի են
ընկնում, թէ ի՜նչ մեծ հարստութիւն են ունեցել
եւ ծառանում են գիշատիչների դէմ: Այսպիսով,
լեզուների հալածանքը, որ ազգային պայքարի
արտայայտութիւններից մէկն է ու նպատակ ունի
չէզոքացնելու ազգութիւնները, ինքը դառնում է