Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/111

Այս էջը սրբագրված է

դասում է լուռ մնալ, քան համակերպուել մի
պահանջի, որ գալիս է բռնանալու իր լեզուի վրայ,
ու չխօսեց:

Մի ուրիշ օրինակ: 1913 թուականի գարնան՝
Բելգիական պարլամենտում՝ տեղի ունեցան երկար
ու բուռն վիճաբանութիւններ մի օրինագծի
շուրջ, որ պահանջում էր մտցնել ֆլամանդական
լեզուի գործածութիւնը՝ ֆրանսերէնի հետ հաւասար
իրաւունքներով՝ բելգիական բանակի մէջ:
Ես այն ժամանակ Բրիւսսէլ էի եւ ուշի—ուշով հետեւում
էի վիճաբանութիւններին: Ուշագրաւ էր
մասնաւորապէս այն հանգամանքը, որ պարլամենտի
սովորական դէմքը, նրա բաժանումը ըստ
կուսակցական հատուածների, այդ օրերում փոխուել
էր հիմնովին: Չկային այլեւս ոչ ձախ ու ոչ
աջ, ոչ կառավարական կենտրոն ու ոչ ընդդիմադիրներ,
ոչ պահպանողական ու ոչ ազատամիտ:
Պարլամենտը բաժանուել էր երկու մեծ ազգային
հատուածների, — ֆլամանդների ու վալոնների:
Հակառակ կուսակցական վարքերի ու կարգապահութեան,
ֆլաման սոցիալիստները՝ միացած ֆլաման
լիբերալների ու ֆլաման կաթոլիկների
հետ՝ քուէարկեցին հակառակ վալոն սոցիալիստներին,
որոնք - իրանց հերթին - միացել էին
վալոն կաթոլիկների ու լիբերալների հետ:

Նոյն կարգի վէճ տեղ ունի այսօր նոյն Բելգիայում,
Գենտ քաղաքի համալսարանի շուրջ:

Ֆլամանները (անկախ կուսակցական պատկանն–