Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/112

Այս էջը սրբագրված է

լիութիւնից) պահանջում են, որ Արեւելեան
Ֆլանդրիայի Համալսարանում ֆրանսերէն լեզուն
փոխարինուի ֆլամանդերէնով: Վալոնները (որ
վաղուց արդէն կորցրել են իրենց ազգային լեզուն
եւ իւրացրել են ֆրանսերէնը) ուզում են անխախտ
պահել նախկին դրութիւնը:

Ֆլամանդները կազմում են վալոնների հետ
միասին մի պետական միութիւն, պատրաստ են իրանց
կեանքի գնով պաշտպանել այդ միութիւնը
(ինչպէս արին Մեծ Պատերազմի ընթացաքում):
Բայց պետութեան Ներսում ուզում են մնալ
ֆլաման, ուզում են պահպանել իրանց ազգային
դէմքը ու կատաղօրէն կռւում են ֆրանսերէնի
տիրապետութեան դէմ, որովհետեւ գիտեն, որ
կորցնելով լեզուն կորցնելու են եւ իրենց ազգութիւնը
(ինչպէս կորցրել են արդէն իրանք վալոնները):

VI


Պատմութիւնը անբաժանելի է ազգից , ան¬
բաժանելի է այն պարդ պաւոճաոով , որ ազդը էա–
պէս պատմական երեւոյթ է • աւ ելին եւս է ազդը
ինըը պատմութիւնն է^ նրա մարմնացումը :
Չկս.յ ո. եղ1.լ ազդ աոանց պատմութեան :
Այն բոլոր տարրերը ^ որոնցից կադմւոլմ է
աՂԳԸ.՝ արդիւնքը են ու հետեւանը պատմութեան,