Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/120

Այս էջը սրբագրված է

յում՝ զինուորականութիւնն ու պետական պաշտօնէութիւնը
(bureaucratie): Գերմանացին ու
անգլիացին կանգնած են քաղաքակրթութեան մի
ծայրին, քուրդը՝ միւս ծայրին: Այս երկու ծայրերի
միջեւ դասաւորուած են, աստիճանաբար,
միւս ազգերը, ամէնը իր յատուկ տեղում: Անկախ
հատուածային շեղումներից, գերման ազգը
իբրեւ ամբողջութիւն հասել է քաղաքակրթութեան
աւելի բարձր աստիճանների, քան սպանականը
կամ իտալականը: Իտալացին, իր հերթին,
աւելի քաղաքակրթուած է քան հայը, իսկ հայը
աւելի քան քուրդը:

Այս խոշոր տարբերութիւնները բնականօրէն
անդրադառնում են նիստուկացի վրայ եւ ծնունդ
են տալիս մի տեսակ համազգային կենցաղի, որ
ընդգրկում է իր մէջ - աւելի կամ պակաս որոշակի -
ազգի տարբեր հատուածները ու բաժանում
մէկ ազգը միւսից: Երեւոյթը աւելի եւս
հասկանալի կը դառնայ, եթէ յիշենք, որ ազգային
հատուածները՝ որքան էլ անջատուած լինեն
իրարից վայրով, սոցիալ—տնտեսական կացութիւնով
ու քաղաքակրթութեան աստիճանով՝ այնուամենայնիւ
կապուած են իրար հետ ընդհանուր
պատմութիւնով ցեղային ու մշակոլթային ամուր
կապերով, անցեալից ժառանգած բնազդներով
ու հակումներով:

Գրականութեան հակառակ կը լինէր ասել, թէ
ամէն հայ մարդ կամ հայ հատուած՝ ամէն տեղ