Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/122

Այս էջը սրբագրված է

րով բնորոշ են ամէն տեղի ու ամէն կարգի հայերի
համար: Հաւասարապէս բնորոշ է հայի նեղ
անհատականութիւնը, ընկերական բնազդի թուլութիւնե,
հաւանական աշխատանքի անընդունակութիւնը
եւ սրանցից բխող հանրային փոխյարաբերութիւնների,
աշխատանբի ու տնտեսութեան
ձեւերը:

Իր կենցաղի, ճաշակի, սովորութիւնների ու
բարքերի որոշ գծերով Հայը մնում է Հայ, նման
միւս հայերին։ Միւս կողմից ու նոյն գծերով
նա յաճախ տարբերւում է ամենամօտ դրացիներից:

Շատախի ձորերում հայ շինականի տարազը
նոյնն է, ինձ տեղական քուրդինը. եւրոպացի
ճամբորդը կարող է չզանազանել արտաքինով
հայր քուրդից: Բայց տեղացու վարժ աչքերը երբեք
չի սխալւում եւ հեռուից արդէն ճանաչում
է, թէ ո՞վ է իր ելնողը։ Կան ինչ որ
տարբերութիւններ - քոլոզի բարձրութիւնն ու
ձեւը, գօտիի գոյնը, զոլաւոր շալուարի նկարը,
նոյնիսկ մարդ ու կեցուածքն ու շարժումները, որ
իսկոյն մատնում են ազգութիւնը։

Նոյնը եւ գիւղերի վերաբերմամբ. տեղացին
առանց տատանուելու կորոշի, թէ հեռւում
երեւացող գիւղը հայկակա՞ն է, թէ՞ քրդական։
Հայի պատրաստած՛ պանիրը շուկայում ուրիշ գին
ունի, քուրդինը՝ ուրիշ: Հայի գործած կապերտի
կամ նախշուն գուլպայի նկարն ուրիշ է, քուրդի-