Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/126

Այս էջը սրբագրված է

Քաղաքակրթութեան խնդիր է սա. ընդհանուլ,
առմամբ, որքան բարձր է մի ազգի քաղաքակրթութիւնը,
այնքան բարձր է եւ նրա ազգային
գիտակցութիւնը:

Ապա նկատուած (ու տեսականօրէն միանգամայն
հասկանալի) երեւոյթ է, որ փորձանքի կամ
մեծ վտանգի ժամին առանձին ուժգնութեամբ
արթնանում է ու լարւում ազգային գիտակցութիւնը
(կամ բնազդը, որ ուրիշ բան չէ, ի հարկէ,
քան ժառանգած անգիտակից գիտակցութիւն)
եւ որ փոքր, թոյլ, մշտական սպառնալիքի տակ
գտնուող ազգերի գիտակցութիւնը շարունակ արթուն
է, շարունակ լարուած, նրբազգաց ու դիւրագրգիռ:

Մեծ ու ապահով ազգերը (անգլիացիները,
գերմանացիները, ռուսները) յաճախ չեն հասկանում
փոքրերին ա շօվինիզմ (ազգամոլութիւն) եւ
անուանում այնպիսի երեւոյթներ, որոնք փոքրերի
վտանգուած վիճակի մէջ ազգային առողջ
բնազդի արտայայտութիւններ են միայն:

Լեհերը նախկին Ռուսաստանում բոյկոտի էին
ենթարկել պետական լեզուն. առանց ծայրայեղ
անհրաժեշտութեան, չէին խօսում ու չէին կարդում
ռուսերէն։ Հայերը խեթ աչքով էին նայում,
եթէ իրանցից մէկը ամուսնանում էր ռուսի հետ
ու ապտակով էին պատասխանում «արմեաշկա»
բառին: Հրեաները մի լռելային, աներեւոյթ ու
անմարմին միութիւն էին կազմած փոխադարձ օգ–