Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/135

Այս էջը սրբագրված է

Գիտակցօրէն չէ, ի հարկէ, որ կազմուել են
ազգէրը, - դա կատարուէլ Է անկախ համազգակիցների
դիտաւորութիւններից ու կամքից։ Գիտակցութիւնը
ինքը հետեւանք է արդէն կատարուած
փաստի, - աւէլի ճիշդ՝ կատարուելիք
փաստի հասունացած դրութեան: Ազգային առարկայական
տարրերը (ամբողջովին կամ մեծ
չափերով) գոյութիւն են ունեցել արդէն, երբ
արթնացել է գիտակցութիւնը։ Բայց գիտակցութիւնը
ասպարէզ բերէլով ցանկութեան ու կամքի
տարրերը՝ մի նոր ու վճռական զարկ Է տուել,
ձեւի մէջ է գրել, շաղկապել ու ամբողջացրել է
ազգային կառուցուածքը։

Ջ.


I


Կարծում եմ, որ այժմ՝ այսքան երկար որոնումներից
յէտոյ կարող ենք արդէն փորձել պատասխան
տալու մեր հիմնական հարցին, թէ ինչ
է ազգը:

Ազգը մարդկային մի ինքնատիպ խմբակցութիւն
է, հաւաքական (collectif) միութիւն,
որի անդամները՝ ազգ կազմող մարդիկ կապ–