Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/142

Այս էջը սրբագրված է

ազգ մըն է», ոչ միայն չենք պարզաբանի «ազգ»
գաղափարը, այլ մի նոր շփոթութիւն կաւելացնենք
եղածների վրայ ու կը կորսնցնենք մեր
ճանապարհը, մեր ոտների տակի պինդ հողը:
Որովհետեւ նոյն տեսակէտից - ու շա՛տ աւելի
մեծ իրաւունքներով - կարող ենք ասել, թէ
Անդրկովկասի ազգաբնակութիւնն էլ, իբրեւ
ամբողջութիւն, «իր տեսակի ազգ մըն է»։

Բայց չէ՞ որ մեր (Շանթի ու իմ) ըմբռնումով
Անդրկովկասում ապրող հայերը, վրացիները,
թուրք-թաթարները, պարսիկները, քուրդերը,
լեզգիները, ռուսները, գերմանները, հրեաները,-
չկ՞ որ սրանք չեն կազմում մի ազգ, այլ
կազմում են տարբեր ազգեր:

Յետոյ՝ զարգացնելով նոյն տեսակէտը, անսահման
լայնացնելով գաղափարները ու խաղալով
բառերի հետ, ինչո՞ւ չասել, թէ արեգակային
սիստեմն էլ «իր տեսակի ազգ մըն է» կամ թէ
Հերդուլէսի համաստեղութիւնն էլ ունի «իրեն
յատուկ քաղաքակրթութիւն»... Չկ՞ որ արեգակն
էլ, իր մոլորակներով, կազմում է մի առանձին
միութիւն տիեզերքի մէջ, «ընտանիք» է, «ցեղ» է
ու Հերդւլեան համաստեղութիւնն էլ ունի իր
խմբական կեանքը, իր կազմը, իր զարգացումը
եւ չէ՞ որ բանաստեղծները սիրում են յատկացնել
աստղերին մարդկային յատկութիւններ, հաւատացնում
են, թէ աստղերը ժպտում են միմեանց,
կարօտում են իրար, «երգում են անուշ, միասին