Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/169

Այս էջը սրբագրված է

մասնութեան արտօնեալ դրութիւնը ու ամրացնել
աշխատաւոր մեծամասնութեան կապանքները:
Ինչո՞ւ օրէնսդրողը չպիտի լինենք մենք ինքներս
- ես ու դու:

Պատասխանը նոյնն է. որովհետեւ մենք — ես
ու դու — թոյլ ենք տալիս այդ... եւլն.:

Գուցէ դարձեալ հարկաւոր լինի մէկ ու կէս
դար՝ նոր կարգեր հաստատելու, համար, — այդ
ես չգիտեմ: Բայց հարցը դրուած է արդէն ու
լուծումը՝ կանխորոշուած:

Հետեւում են ուրիշ «ինչու»ներ (գայթակղէցուցիչ
հարցերի կծիկը, որ մէկ անգամ սկսել է
քանդուել, այնքա՜ն ծայրեր ունի...):

Սրանից հարիւր տարի առաջ յոյները հարց
տուին իրանց. թուրքերը ինչո՞ւ պիտի իշխեն մեր
երկրի վրայ, ինչո՞ւ պիտի Հպատակեցնեն մեզ
իրանց օրէնքներին (կամ իրանց անօրէնութեան),
ինչո՞ւ մենք չպիտի ունենանք մեր սեփական պետութիւնը,
մեր օրէնքը, դատարանը, զօրքն ու
ոստիկանութիւնը:

Այս «ինչու»ն նոյնքաան օրինական էր, որքան
եւ նախորդները, սա եւս ընդհանուր ազատագրական
շարժման արտայայտութիւններից մէկն էր:
Եթէ հարց էր դրւում, թէ ինչո՞ւ մի դասակարգ
պիտի իշխի մի ուրիշ դասակարգի վրայ, բնական
էր ու անխուսափելի, որ հարց դրուէր նաեւ,
թէ ինչո՞ւ մի ազգ պիտի իշխի մի ուրիշ ազգի
վրայ: