Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/173

Այս էջը սրբագրված է

են գտնել միայն ազգային պետութեանց մէջ, իսկ
սրանից դուրս՝ անխուսափելիօրէն կաշկանդուած
պիտի լինեն կամ սահմանափակուած: Անխուսափելիօրէն
ու անկախ պետական ռեժիմից, ամէնից
ազատամիտ ու բարեացակամ ռեժիմն անգամ
չի կարող լրիւ բաւարարութիւն տալ բոլոր ազգային
պահանջներին, եթէ ինքը ազգը իշխող չէ
պետութեան մէջ:

Թողնենք յոյներին, վերցնենք մի ուրիշ
օրինակ — Իրլանդան։ Անգլիական ռեժիմը նման
չէր թուրքականին: Այն բռնութիւնները, որոնք
գոյութիւն ունէին Յունաստանում սուլթանական
տիրապետութեան տակ, անծանօթ էին իրլանդացիին:
Անգլիական կառավարութիւնը չէր կոտորում
սրանց, պարբերաբար չէր աւերում երկիրը,
յաւելեալ տուրքեր չէր դնում, դատարանի
առջել չէր տարբերում իրլանդադուն անգլիացիից...
Բայց եւ այնպէս, իրլանդացիները ըմբոստացան
անգլիական տիրապետութեան դէմ:
Ինչո՞ւ անգլիական լորդերն ու անգլիական համայնքների
ընտրեալները օրէնքներ պիտի յօրինեն
իրլանդայի համար (ինչո՞ւ իրլանդացիք իրանք
չպիտի օրէնսդրեն ու կառավարեն իրանց
երկիրը:

Մի օրինակ եւս, դարձեալ տարբեր բնոյթ
ունեցող,- բելգիական ֆլամանդների օրինակը:
Սրանք ասում են - ինչո՞ւ Գենտի համալսարանում
(որ իրանց մայրաքաղաքի համալսարանն է) պի–