Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/183

Այս էջը սրբագրված է

ցածր կապիտալիստական երկիրներում, Արեւմտեան
Եւրոպայում ու Հիւսիսային Ամերիկայում -
եւ այնպէս՝ մէկը միայն ու ոչ ամբողջը։

Եթէ սոցիալիստական պայքարը հասկանալու
լինենք երեւոյթի նեղ իմաստով - իբրեւ պրոլետարիատի
դասակարգային կռիւ բուրժուազիայի
դէմ - ազգութիւնը կը մնայ այդ պայքարի շրջանակից
դուրս, որովհետեւ՝ ինչպէս աշխատեցի
բացատրել նախորդ էջերում ազգն ու դասակարգը
տարբեր մակերեւոյթների վրայ գտնուող էութիլններ
են։ Այդ դէպքում ազգային պրոբլեմը,
իբրեւ այդպիսին, գոյութիւն չի ունենայ սոցիալիստի
համար - ոչ գրական, ոչ բացասական իմաստով:
Սոցիալիստը կը մնայ անտարբեր ազգութեան
հանդէպ ու հաշուի չի առնի ազգերի գոյութիւնը
այն ժամանակ ու այնչափ միայն, երբ
ու որչափ այդ փաստը - անուղղակի կերպով
կը խանգարի կամ կօժանդակի իր դասակարգային
պայքարին. մի տեղ կաշխատէի չէզոքացնել,
անվնաս դարձնել այն, միւս տեղ՝ օգտագործել
իր դատի համար:

Իսկ եթէ սոցիալիստական վարդապետութիւնը
ըմբռնելու լխնենր իր լայն ու բովանդակ
իմաստով - կը տեսնենք, որ սոցիալիստը ոչ միայն
չի հանդիսանում ազգութեան թշնամի կամ
հակառակորդ, այլ ամէնից անկեղծ, ամէնից աւելի
համոզուած ու հաւատարիմ պաշտպան. ազ–