Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/189

Այս էջը սրբագրված է

իր խօսքն ասելու,- խօսքը անփոփոխ ազգութիւնների
կողքն է։

Ով հետեւել է սոցիալիստական կոնգրեսների
աշխատանոցներին ու որոշումներին, գիտէ որ
այդպէս է։ Եւ որրիշ կերպ չի կարող լինել: Սոցիալիստի
ամբողջ աշխարհահայեցողութիւնն ու
իրաւահասկացողութիւնը, բարիի ու չարի ըմբռնումը,
խորտակելու ներկան ու երազած ապագան,-
թոյլ չեն տալիս այլ վերաբերում:

Ասել, թէ սոցոալիզմը թշնամի է ազգութեան, -
նշանակում է չհասկանալ վարդապետութեան
էութիւնը կամ զրպարտել այն:

Ը.


I


Ամփոփեմ մէնչեւ հիմա ասածս:

Մարդկութեան բաժանումը ազգային հատուածների -
անհերքելի փաստ է: Ազգը ոչ ցնորք
է, ոչ մտածածին գաղափար, այլ իրական երեւոյթ:

Մեր հասկացողութիւնը այդ բարդ երեւոյթի
մասին, մեր բացատրութիւններն ու մանաւանդ
սահմանումները՝ կարող են լինել անբաւարար,
միակողմանի, պակասաւոր ու վիճելի, բայց ե—