Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/19

Այս էջը սրբագրված է

ուանել. կամ ասել թէ նա ոչ մի ազգութեան չի
պատկանում, ազգային միութիւններից դուրս
ապազգային է... Իսկ եթէ բախտի կատակով
այդ խառնուրդ արարածի անունն է Դերուլեդ կամ
Տրեօչկէ, Մուսսուինի կամ Մուստաֆա Քեմալ,
Մկրտ. Խրիմեան կամ Ֆ. Դոստոելսկի, — դարձեա՞լ
ասել, որ նա ապազգային է:

Ռուսական հանգուցեալ ցար Նիկոլայը, գերմանական
նախկին կայսր Վիլհելմը եւ Անգլիայի
Գէորգ Ե. թագաւորը արիւնով շատ աւելի մօտ են
իրար, քան իրանց ազգակից ռուսներին, գերմաններին
ու անգլիացիներին։ Արդ, եթէ կարելի է
կասկածի ենթարկել Նիկոլայի ազգային տիպը,
նրա ռուս լինելու աստիճանի բարձրութիւնը, յամենայն
դէպս ոչ ոք չի կասկածի, թէ Գէորգ Ե.
թագաւորը իսկական անգլիացի է եւ թէ մանաւանդ
Վիլհելմ Բ. իսկական, անվիճելի ու շատ
գունաւորուած գերմանացի է։

Արիւնը չէ (աւելի ճիշդը՝ միայն արիւնը չէ),
այլ մի ուրիշ՝ արիւնից աւելի զօրեղ բան կայ, որ
անում է Վիլհելմին իսկական գերմանացի եւ սեմիթական
շրթունքներ ունեցող մի հայ մարդուն՝
իսկական հայ:

Իրականութիւնն այն է, որ ժամանակակից
քաղաքակիրթ մարդկութեան մէջ արիւնակցական
միութիւնների, ցեղային հաւաքականութիւնների
մասին կարելի է խօսել մեծ վերապահումներով
միայն: