Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/190

Այս էջը սրբագրված է

րեւոյթի գոյութիւնը մնում է անհերքելի։

Ազդը՝ պատմա—մշակութային դաս է, մի
բարդ միութիւն, մի հաւանական անհատականութիւն,
որի մէջ մտնում են տարբեր տարրեր,
տարբեր չափերով:

Ազգային միութիւնների սահմանները անկայուն
են, երերան, փոփոխական - լայնանում են
ու նեղանում ժամանակի ընթացքում:

Ազգերը անսկիզբ չեն, ոչ էլ անվախճան: Ազգերը
ծնունդ են առնում, զարգանում, զօրեղանում,
ապա թուլանում, ձուլւում ուրիշ ազգերի
ու մեռնում, թողնելով իրանց ետեւ մշակութային
աւելի կամ պակաս արժէքաւոր ժառանգութիւն:

Ամէն մի ազգ առանձնապէս՝ անցողական է:
Բայց ազգ երեւոյթը, իբրեւ այդպիսին՝ տեւողական
է ու թերեւս անջնջելի:

Ազգը — atavisteական (առհաւական) երեւոյթ
չէ, մնացորդ բարբարոս անցեալի: Համեմատաբար
նոր երեւոյթ է ազգը, ծնունդ է առել
այն ժամանակ ու այնտեղ, երբ եւ ուր մարդկային
հասարակութիւնները հասել են քաղաքակրթաթեան
որոշ (ու բաւականին բարձր) աստիճանի:

Քաղաքակրթութիւնը չի տանում դէպի ապազգայնացում:
Մինչեւ հիմա եղել է հակառակը
(այսինքն՝ քաղաքակրթութեան հետ զուգնթաց
զօրեղացել են նաեւ ազգային անհատակա–