Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/199

Այս էջը սրբագրված է

ինքնախաբէութիւն է խոշոր չափերով - խոշոր
չափերով, բայց ոչ ամբողջովին): Եւ սակայն
այս ինքնախաբէութեան մէջն է մարդու ոյժը,
ապրելու ու առաջադիմելու կարողութիւնը:

Հոգով առողջ ու կեանքով լեցուն մարդը չի
կարող լինել ճակատագրապաշտ, չի կարող ասել
այս է սահմանուած ինձ համար եւ թող
օրհնեալ (կամ՝ ըստ ճաշակի՝ անիծեալ) լինի
Տիրոջ կամքը, որ անփոփոխելի է, անվիճելի,
անխուսափելի... Մարդիկ ու մարդկային ընկերութիւնները,
որոնք թունաւորուած են այս
թոյնով, - մահուան են դատապարտուած, կենդանի
դիակներ են արդէն։

Բայց ճակատագրապաշտութիւնը - իսկական
եւ ոչ ֆրազիոլոգիան - բացառիկ երեւոյթ
է, հազուագիւտ հիւանդութիւն: Իսկ ընդհանուր
երեւոյիթն այն է, որ մարդը յամառ հաւատ
ու խոր վստահութիւն ունի իր շատ սահմանափակ
կարողաթեան վրայ, որոշակի տարբերում
է բարին չարից, ցանկանում է ու ձգտում,
ըմբոստանում է մի բանի դէմ ու ընդառաջ գնում
մի ուրիշ բանի, շարունակ ծրագրում է ու կազմակերպում,
պահանջում է, պայքարում եւ որոշ
չափով կարողանում է կարգաւորել իր կեանքը
ըստ իր ցանկութեան:

Եւ ահա ինչու միեւնոյն չէ, թէ մարդը ինչ
հասկացողութիւն ունի կենսական այս կամ այն
երեւոյթի մասին: