Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/200

Այս էջը սրբագրված է

Որքան էլ գերազանց ու անյաղթելի լինեն
մարդու գիտակցութիւնից ու դուրս
գտնուող ոյժերը եւ որքան էլ սահմանափակ լինի
մարդու սեփական կարողութիւնը, - այդ կարողութիւնը
այնուամենայնիւ գոյութիւն ունի։
Պատմութիւնը ընթանում է ոչ միայն մարդուց
անկախ օրէնքներովդ այլ նաեւ մարդկային գիտակցութիւնով.
աւելի ճիշդը՝ մարդկային գիտակցութիւնը
այն մասնակի ոյժերից մէկն է, որոնց
գումարը որոշում է պատմութեան ընթացքը։

IV


Ես հայ եմ եւ՝ հայ լինելով՝ չեմ կարող
դառնալ - որքան էլ ցանկանամ - ոչ ռուս, ոչ
թուրք: Սա իմ կարողութիւնից վեր բան է։

Բայց ես կարող եմ աստիճանաբար չէզոքացնել
կամ թուլացնել - իմ մէջ ու իմ շուրջը —
այն բոլոր առանձնայատկութիւնները, որ բնորոշում
են իմ ազգութիւնը, իւրացնել որոշ
չափերով ռուսի կամ թուրքի առանձնայատկութիւնները
ձուլուել մասամբ օտար ազգութեան
մէջ:

Կարող եմ անել եւ հակառակը - այն է, կարող
եմ արթուն պահապան կանգնել իմ ազգային
անհատականութեան, խանդօրէն պաշտպանել իմ
ազգային դէմքը, ոյժ տալ - իմ մէջ ու իմ շուր–