Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/205

Այս էջը սրբագրված է

փառահեղ սուլթան Սուլէյմանի արշաւանքը մինչեւ
Վիեննա, Մուսթաֆա Քեմալի հայրենասիրութիւնը,
թուրք ցեղի բարձր առաքինութիւնները,
նրա տոկունութիւնը, հաւատարմութիւնը
իսլամին, ազնուութիւնը գործերի մէջ, ասպետական
վեհանձնութիւնը, բարքերի պարզութիւնը:

Կամ՝ եթկ հայեացքս ուղղում եմ Ռուսաստանին
պատմել վորեագների գալը, Վլադիմիր
Արեւ-իշխանի ու իր բողատիրների խնճոյքները,
Մոսկովեան ցարերի աշխարհակալութիւնը, թաթարական
լուծի թօթափումը, Իվան Սուսանինի
մարտիրոսութիւնը, Մեծն Պետրոսի փրկարար
մահակը, 12 թուականի պատերազմը, Սիբիրեան
երկաթուղու կառուցումը, որ կապում է - մէկ
կայսրութեան սահմանների մէջ - Հին աշխարհի
երկու ծայրերը, արեւելքն ու արեւմուտքը,
Պետրոգրադն ու Վլադիւոստոկը (օգտուելով
դէպքից, կարող եմ բացատրել, որ Վլադիւոստոկ
ասել է «տիրիր Կովկասին» ու Վլադիմիր ասել
է «տիրիր աշխարհին»)։ Կարող եմ բացատրել,
թէ մտքի ու ստեղծագործութեան ինչ տիտաններ
են Բուշկինն ու Տոլստոյը, գեղարուեստական
ի՛նչ յայտնութիւններ են ռուսական երաժշտութիւնը,
Մուսորդսին ու Շալեապինը, Մոսկուայի
թատրոնն ու Պետրոգրատի բալետը, եւ պատմական
ինչ մեծ երեւոյթներ են ռուսական Նիհիլիզմը
ու խորհրդային իրաւակարգը: Օգտագոր–