Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/208

Այս էջը սրբագրված է

ճարը, Զուարթնոցը ու Հռիփսիմէն, հայ
ճարտարապետութեան սքանչելի արտայայտութիւններից
մէկը. ահա՛ Մայր Արաքսը, որ մայրական
անսպառ սիրով դարեր ու դարեր կերակրել է
հայ ժողովուրդը. ահա՛ Հրազդանն ու Քասաղ
գետը, որի ափէրին մանուկ Վարդգէսը կռեց–կոփեց
Երուանդի դուռը, ահա լայնանիստ Արագածը
իր զուլալ աղբիւրներով ու զմրուխտ կանաչով
(որ այնքան սիրել ու այնքան երգել է
հայ գեղջուկը. ահա՛ հացառատ Շիրակը ու Բագրատունիների
Անին, իր Հոյակապ պարիսպները,
տաճարներն ու պալատները - միջին դարեան
հայ ճարտարարուեստի ու ճարտարագիտութեան
լաւագոյն կոթողը. ահա՛ Գուգարրի անտառապատ
լեռները ու ջրառատ ձորերը, Իվանէ ու
Զաքարիա սպասալարների տանը, Հախբատի
ճեմարանն ու Մագիստրոսի դամբարանը. ահա՛
սառնաշունչ Սեւանը ու իր խորհրդաւոր մենաստանը.
ահա՛ Արցախն ու Սիւնիքը, լեռնային
արծիւների ամպամերձ բոյնը, հայ անկախութեան
վերջին ապաստանարանը. ահա՛ հեշտասէր
Գողթանը, ուր հեթանոս երգիչները՝ բամբիւրների
նուաղի տակ՝ երգել են սէրն ու գինին.
ահա Վանայ կապոյտ—կանաչ, ժպտուն ու պսպղուն
ծովակը, հայ երկրի անգին գոհարը. ահա՛
սէգ Սիփանը, Մեծ Մասիսի միակ ախոյեանը.
ահա՛ Վարազը ու իր անմատչելի գագաթին,
ըսպառնալիօրէն ծառացած հսկայ ժայռերի ծայ–