Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/213

Այս էջը սրբագրված է

րի արդիւնք է ու նոր պայքարի աղբիւր, պայքարի
առարկույ ու պայքարի ենթակայ։

Ծովը մշտական պայքարի մէջ է ցամաքի
հետ, քամին՝ անձրեւի հետ, այսինչ բջիջը, այսինչ
բոյսը, այսինչ կենդանին ու այսինչ հաւաքականութիւնը՝
այնինչ բջիջի, այնինչ բոյսի,
այնինչ կենդանու եւ այնինչ հաւաքականութեան
հետ:

Բայց ոչ ոք մտքով չի անցկացնում թէ լա՛ւ
կը լինէր, որ ծովն ու ցամաքը անջատ գոյութիւն
չունենային ու այդպիսով վերացուէր նրանց
պայքարը - շէ՞ որ ծովը աշխատում է քանդել
իր ափերի ժայռերը, լայնանալ ու մեծանալ ցամաքի
հաշուին, իսկ ցամաքը գետերի օգնութեամբ՝
աշխատում է լեցնել աւազով ծովի խորութիւնը,
նուաճել ջրային տարածութիւններ։

Ոչ ոք մտքով չի անցկացնում, թէ լա՛ւ կը լինէր,
որ անտառի մէջ գոյութիւն չունենային՝ կողք-կողքի
մայրին ու կաղնին, - չէ՞ որ սրանք
պայքարում են իրար հետ, աշխատում են գրաւել
աւելի ու աւելի ընդարձակ տեղ, լոյս ու ջերմութիւն
իրանց սերունդը աճեցնելու համար: Ոչ
ոք չի ասում, թէ լա՛ւ կը լինէր, որ գոյութիւն
չունենային մարմնամարզական ընկերութիւնները
— չէ՞ որ սրանք պայքարում են ֆիլհարմոնիական
ընկերութիւնների հետ, աշխատում են
շատացնել իրանց անդամների թիւը ի հաշիւ
երաժշտասէրների...