Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/220

Այս էջը սրբագրված է

չեն գտնամ այդ կազմակերպութեան մէջ: Ինչ էլ
եղած լինի սրանց դերը անցեալում եւ որքան էլ
անխուսափելի ու նոյնիսկ անհրաժեշտ լինի գոյութիւնը
ներկայում, ես ցանկանում եմ ու նախատեսնում
այն շատ լաւ օրը, երբ մարդկութիւնը
ի վիճակի կը լինի ազատագրուելու դասակարգերից
(որ կազմակերպուած շահագործութիւն է)
ու պետութիւններից (որ կազմակերպուած բռնութիւն
է)։

Ես հարկադրուած եմ հաշուի առնել դա սակարգերի
ու պետութիւնների գոյութեան փաստը:
Տուեալ պայմանների մէջ ու որոշ նկատումներով
կարող եմ հանդուրժել նրանց գոյութիւնը,
իբրեւ ժամանակաւոր ու անցողակի, բայց
անխուսափելի չարիք. կարող եմ այսօր չկռուել
կամ սահմանափակել կռիւս մասնակի յարձակումներով,
վերապահելով ընդհանուր գրոհը
ապագային, երբ աւելի լաւ զինուած լինեմ.
վերջապէս, այս կամ այն դէպքում կարող եմ նոյն
իսկ պաշտպանել գոյութիւն ունեցող չարիքը, աւելի
վատթար չարիքները կանխէլու համար...
Բայց եւ այնպէս՝ իմ գնահատումն ու վերաբերումը
կը մնան բացասական:

Ինչ կը կորցնեն մարդ—անհատն ու ամբողջ
մարդկութիւնը, իբրեւ մարդ—անհատների մի մեծ
հաւաքականութիւն, եթէ սոցիալ—տնտեսական
փոխ—յարաբերութիւնները ձեւաւորուեն այնպէս,
որ ասպարէզից վերանան ի սպառ դասակարգային