Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/231

Այս էջը սրբագրված է

ուրոյն եղանակը - սա՛ է, որ կազմում է ազգը
եւ սա է, որ ծնունդ Է տալիս լեզուներին: Լեզուները
չեն շինում գործարաններում անկենդան
նիւթերից, ինչպէս շինւում է գրամոֆոնը եւ չեն
յօրինւում գիտնականների խուցերում, ինչպէս
յօրինւում է համր—խուլերի այբբենը։ Ոչ, լեզուները
ծնգում են կենդանի օրդանիզմներից — ազգ
մարմիններից — ինչպկս ծնւում է ամէն մի կենդանի
էակ:

էսպերանտոն (միջազգային, արհեստականօրէն
շինուած, պայմանական լեզուն) լեզու չէ եւ
երբեք չի կարող լինել, երբեք չի կար՞ղ փոխարինել
կենդանի լեզուները:

Չեմ ուզում ասել թէ՝ ուրեմն՝ աւելորդ բան
է էսպերանտոն: Ոչ, նրա մեծ օգտակարութիւնը
ու նոյնիսկ բացարձակ անհրաժեշտ էութիւնը ակներեւ
է այնտեղ — բայց այնտեղ միայն, - ուր
տարբեր լեզուների մարդիկ հաղորդակցութեան
մէջ են մտնում՝ բովանդակութեամբ պարզ ու
գունաւորումներից զուրկ մտքեր փոխանակելու
համար:

Եթէ ես ափ եմ իջել Նագասակի նաւահանգստում
ու պւտք է հարցնեմ ճափոն ոստիկանից
«Նիպոն» պանդոկի ճամբան, պարզ է, որ էսպերանտոն
մեծ ծառայութիւն կարող է մատուցանել
ե՛ւ ինձ, եւ ճափոն քաղաքապահին: Եթէ ես տեղեկութիւն
պիտի առնեմ Բուէնոս–Այրէսից, թէ
ինչ գնի է ցորենը այնտեղի շուկայում. եթէ