Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/241

Այս էջը սրբագրված է

Traduttore - traditore...

Նկատեմ անցողակի, որ այս ճշմարտութիւնը
վերաբերւում է ոչ միայն դրական երկերին:
Ահա երկու օրինակ բեմական արուեստից:

Տեսել եմ, ինչպէս Սարա Բերնարը ներկայացնում
է Շէքսպիրի «Կլէոպատրան» ու չեմ ճանաչել
ինձ ա՛յնքան ծանօթ եգիպտական թագուհուն.
տաղանդաւոր դերասանուհին ֆրանսիականացրել
էր անգլիական ստեղծագործութիւնը
ու դրանով իսկ դաւաճանել էր հեղինակին: Սանձարձակ,
անզուսպ վայրի, էստետիկական
օրէնքներից ու կանոններից դուրս Շէքսպիրը անընդունելի
է ֆրանսիացու համար: «Մեծ Սարան»
չէր կարող ներկայացնել իսկական Շէքսպիրը,—
պէտք է անպատճառ կռկէր, սանտրէր, ներկէր...
Իսկ եթէ կարողանար էլ, չպիտի համարձակէր:
Չպիտի համարձակէր՝ օրինակ՝ ծեծել բեմի վրայ
ստրուկին. ունկնդիր սրահը իսկոյն կ՝մբոստանար
այդպիսի գռեհկութեան, այդպիսի «տգեղութեան»
դէմ, որ թոյլատրելի է - ծիծաղեցնելու
համար - ֆարսի մէջ, բայց երբեք՝
ողբերգութեան:

Տեսել եմ Օտէոն թատրոնում Գէօթէի «Ֆաուստը»,
մեծ ծախքերով ու մեծ խնամքով բեմադրուած:
Եւ ի՞նչ։ Գերման հանճարի տիեզերական
ողբերգութիւնը բեմի վրայ իբրեւ մի շքեղ
դիւթանք, շատ հաճելի աչքի համար, բայց -
այդքան միայն։ Գէօթէի շունչը չկար, մնացել