Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/254

Այս էջը սրբագրված է

Զանգուածային եւ տեւողական երեւոյթները չեն
կարող ու չպիտի հիմնուած լինեն անհատների
կամ հաւաքականութիւնների զոհաբերութեան
վրայ - այնչափ, որչափ դա կախուած է անհատի
կամ հաւաքականութեան ազատ ընտրութիւնից
(իսկ մեզ հետաքրքրողը հենց այդ ազատ
ընտրութիւնն է):

Ոչ մի ներքին ոյժ - բացի բնախօսական կամ
ընկերային բնազդից - չի կարող հարկադրել
մարդուն այդ կարգի ինքնամոռացութեան: Իսկ
արտաքին ոյժի, այսինքն բռնութեան գործադրութիւնը
ե՛ւ շատ դժուար է, ե՛ւ ոչ միշտ արդիւնաւոր:
Ճիշդ է, հանրային կեանքը պահանջում
է իր անդամներից մանր ու խոշոր զոհաբերութիւններ:
Բայց այդ պահանջը իրականանում
է - տեւականօրէն ու կամովին — այնչափ միայն,
որչափ զոհաբերողը ինքը օգտւում է հանրութիւնից
ու գիտէ այդ:

Տուողը պիտի ստանայ: Հակառակ դէպքում՝
չի տայ կամ - յամենայն դէպս - չի տայ
յօժարակամ, կը դիմադրէ, կորոնի ու կը գտնի
միջոցներ՝ չտալու համար:

Ո՞վ կարող է ստիպել, որ ես մնամ հայ, եթէ
գերադասում եմ լինել անգլիացի կամ գերմանացի:
Եւ – ինչո՞ւ պիտի մնամ հայ, եթէ տեսնում
եմ, որ գերմանացի կամ անգլիացի լինելը աւելի
լաւ է, քան հայ լինելը։

Այս հարցը — որ ա՛յնքան օրինական է թը–