Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/276

Այս էջը սրբագրված է

Այդպկս չէ մարդկային հալածականութեան
մէջ:

Եթէ ես ծամում եմ կաքաւի քնքոյշ միսը ու
գոհունակութեամբ լիզում եմ ճարպոտ շրթունքներս, —
որսորդը, որ այդ կաքաւը որսալու, համար
լոյսը լրացուած դուրս Է եկել տնից, ժամերով
քայլել է լեռներում, մագլցել է ժայռերի
վրայ, յոգնել է երկար որոնումներից, տառապել
է ցրտից ու տաքից, — այդ որսորդը ոչ մի հաճոյք
չի զգում, ամենեւին չի բաժանում իմ ուտելու
վայելքը: Ես չեմ կարող ասել, թէ ես ու
որսորդը բաժանեցինք աշխատանքը. նա որսաց,
ես կերայ... Նոյն օրգանիզմի պատկանող ձեռքն
ու ստամոքսը կարող են ասել այդ, որովհետեւ
նրանց համար գոհութեան ու դժգոհութեան
զգացումը ընդհանուր է, անբաժան, մինչդեռ ես
ու որսորդը ունենք յստակօրէն բաժանուած
անհատական ապրումներ: Եւ որքան էլ աշխատեմ
համոզել յոգնած ու քաղցած որսորդին, թէ նա
պէտք է երջանիկ լինի, որովհետեւ ես մեծ
ախորժակով կերայ նրա որսած կաքաւը, —
որսորդը չի հաւատայ ինձ եւ իրաւացիօրէն
կանուանի կեղծաւոր ու խաբեբայ:

Եթէ փափկասուն տիկինը՝ Պարիզի Մեծ
Օպերայի ամենամեայ պարահանդէսում՝ զարդարել
է իր մարմարեայ կուրծքն ու ուսերը գեղեցիկ
մանեակներով, թոքախտից հիւծուած այն
աղջիկը, որ իր ցուրտ մանսարտում երկար ցե–