Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/281

Այս էջը սրբագրված է

քում շատ զօրեղ ազդեցութիւններ դրսից. պարսկական,
յունական, քրդական, վրացական, արաբական,
թուրքական, իսկ վերջերս նաեւ ռուսական
լեզուները դրել են յաջորդաբար իրենց
դրոշմը մեր խօսքի վրայ:

Եւ, դա լա՛ւ է եղել. մենք հոգեպէս հարստացել
ենք, առնելով օտար լեզուներից այն, ինչ
պակասել է մերինին — ընդարձակել ենք, զօրեղացրել
ու բազմացրել արտայայտուելու մեր սեփական
միջոցները:

Դարձեալ պիտի հրաւիրեմ ընթերցողի ուշադրութիւնը.
մի որոնէք հակասութիւն՝ այստեղ
ու նախընթաց էջերում ասածներիս մէջ — երբ
խօսքս բազմալեզուանի կամ կէս—լեզուանի մարդկանց
մասին էր՝ — օտար լեզուներից օգտուելը
չի նշանակում անպատճառ կորցնել կամ փչացնել
սեփականը, — ամբողջ խնդիրը նրանում է,
թէ ինչ է փոխ առնւում դրսից, ինչպէս եւ ինչ
քանակով:

Եղիշէն, Նարեկացի Գրիգորը, Նահապետ
Քուչակը, Սայաթ Նովան ու Գ. Սունդուկեանը
— սրանք բոլորն էլ հայերէն են գրել ու երգել,
թէեւ. բոլորն էլ մեծապէս ազգուած են եղել օտար
լեզուներից եւ այդ պատճառով է նաեւ, որ
նրանց խօսքը այնքան լիահնչուն է, այնքան
արտայայտիչ ու ազդու:

Տարբեր բան է՝ իւրացնել, օրգանապէս կապելով
իւրացրածը սեփականի հետ, եւ տարբեր