Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/283

Այս էջը սրբագրված է

Հարկաւ, այդ դէպքում վտանգ կայ եւ ինձ
չի մնում ուրիշ բան, քան տէր կանգնել իմ
ժառանգական սեփականութեան, դիմել
ինքնապաշտպանութեան ամէն հնարին միջոցի ու թոյլ
չտալ, որ թալանեն ինձ:

Բոլոր լեզուային կամ, ընդհանրապէս,
ազգային պայքարի այդ ձեւը չի բխում երեւոյթների
էութիւնից եւ եթէ իրականութեան մէջ յաճախ
տեղի է անենում, պայմանաւորւում է
կողմնակի պատճառներով:

Էապէս՝ ռուսը բնաւ, չի շահագրգռուած, որ
խեղդուի կամ արմատախիլ արուի իմ հայերէնը:
Ընդհակառակը, մեծապէս շահագրգռոխած է, որ
իմ լեզուն էլ — միւս լեզուների շարքում — ապրի
ու զարգանայ: Շահագրգռուած է, որովհետեւ
ինքն էլ կարող է մի բան սոփորել, մի բան
փոխ առնել ու իւրացնել իմ լեզուից — այնպիսի
մի բան, որ չի կարող տալ ոչ իր ռուսերէնը, ոչ
գերմաներէնը, ոչ ֆրանսերէնը: Որքան էլ համեստ
ու աղքատ լինի այսօրուայ հայ գրականութիւնը,
այնուամենայնիւ նա ունի այնպիսի էջեր,
որ ռուսը չի գտնի իր սեփական շատ ճոխ
գրադարանի մէջ: Ի՞նչ շահ ունի նա ցամաքացնելու
այդ ինքնայատուկ ստեղծագործութեան
աղբիւրը, եթէ ինքն էլ կարող է խմել — ու խրմում
է — նոյն ջրերից:

Ազգերն ու լեզուները — իբրել այդպիսիներ
— թշնամիներ չեն, այլ բնածին դաշնակիցներ,