Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/287

Այս էջը սրբագրված է

րում — ասենք՝ համեմատէք Անիի Մայր Եկեղեցին
Ալեքսանդրապոլի Սուրբ Փրկիչ Եկեղեցու
հետ, — կը տեսնէք, որ մեր ազգային արուեստը
ութը հարիւր տարուայ ընթացքում ոչ միայն չի
արել որեւէ յառաջգիմութիւն, այլ ակներեւօրէն
յետադիմել է — թէ գեղարուեստի եւ թէ նոյնիսկ
արհեստի տեսակէտից — :

Ի՞նչու է եղել այդպէս, ի՞նչ պատահեց Անին
կառուցանող մեծ վարպետների ժառանգներին,
ի՞նչու սրանք չշարունակեցին — անընդունակ
եղան շարունակելու — հայրերի սկսած այնքան
գեղեցիկ գործը: Թերեւս հայկական ճարտարապետութիւնը
ԺԱ — ԺԲ. դարերում ասել էր արդէն
իր վերջի խօսքը, սպառել էր բոլոր կարողութիւնները —
ինչպէս ասենք սպառել են իրենց
ժամանակին եգիպտական կամ գոթական
ճարտարապետութիւնները — սնանկացել էր ներքուստ,
ուրեմն եւ բնականօրէն պիտի մեռնէր,
տեղ տար աւելի կենսունակ մի արուեստի...

Ոչ, ԺԱ. դարում հայկական ճարտարապետութիւնը
դեռ նոր էր գտել իրեն, դեռ շատ բան
ունէր ասելու, լի էր կարողութիւններով, առողջ
էր ու կենսունակ:

Բայց դրսից մի ոյժ — թուրքերի զինուորական
ոյժ որ իր ձիերի սմբակների տակ տրորեց
հայ մշակոյթի Նազիկները ու դարերով կասեցրեց
ամէն մի յառաջդիմութիւն:

Մշակոյթների պայքար չէր սա, այլ մշակոյթի
բնաջնջում: