Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/289

Այս էջը սրբագրված է

մշակոյթների հետ, մենք շատ բան ենք սովորել,
ընդօրինակել ու իւրացրել:

ԱյսպԷս չի եղել թուրք-թաթարական ցեղերի
յաղթանակն ու իրրապետութիւնը. սրանք
ամէն բան քանդել են եւ փոխարէնը չեն տուել
ոչինչ: Չեն տուել, որովհետեւ ոչինչ չեն ունեցել
տալու: Ո՛չ միայն մի նոր բան չեն սովորեցրել
մեզ, այլ եւ ծանր փականքներ գրել մեր սեփական
ստեղծագործութեան վրայ, գրկել են յառաջդիմելու
ամէն հնարաւորութիւնից: Իսկ ով
չի յառաջդիմում՝ արդէն յետադիմում է։ Եւ
ահա՝ Անիի ճարտարապետական գոհարներից
ութ դար յետոյ մենք չենք կարողացել լինել մի
ուրիշ բան, քան Ալեքսանդրապոլի կոպիտ ու տձեւ
Սուրբ Փրկիչը, իսկ Տրդատ ճարտարապետի
այլասերուած ժառանգները կառուցել են Բոսֆորի
ափերին այնքան գռեհկօրէն ճոխ ու գեղարուեստականօրէն
այնքան սնանկ, այնքան անհեթեթ
պալատներ...

Մենք շատ բան կորցրինք թուրքական լուծի
տակ:

Բայց կորուստը մերը չէր միայն. թուրքական
տիրապետութիւնը հայ երկրի վրայ, կործանելով
հայ ազգային մշակոյթը — միաժամանակ —
եւ այդ իսկ պւստճառով — թուլացրեց
նաեւ համամարդկային օրգանիզմը, որովհետեւ
անգործութեան եւ յետադիմութեան մատնեց
նրա ստեղծաղործող օրգաններից մէկը: