Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/292

Այս էջը սրբագրված է

լու պատճառ ունենք. մահը այն մեծ սանիտարն
է, որ մաքրում Է երկրագունտը անպէտքացած
էակներից ու տեղ պատրաստում նոր կեանքի համար:

Ուրիշ բան է, երբ կատարւում Է սպանութիւն։

Այստեղ արդէն շատ բան ունենք ասելու,
որովհետեւ սա ամենից պիղծ ոճիրն է՝ ոչ միայն
սպանուողի, այլ եւ ամբողջ մարդկութեան համար:

Եւ եթէ մարդկութիւնը անտարբեր ականատես
է մնում կատարուող ոճիրին կամ փորձ չի
անում պատասխանատուութեան կանչելու ազգասպանին՝
մարդկութիւնը ինքը արդէն ոճրագործ է
ու մեծ կարիք ունի ինքնաբուժման:

Իսկ եթէ մարդկութիւնը չունի միջոցներ՝
ազգերի կեանքը ապահովելու կամ նրանց դէմ
կատարուած ոճիրները պատժելու համար — ինչպէս
պետութիւնները՝ օրէնքի, դատարանի ու
զինուած ոյժերի միջոցով՝ ապահովում են
քաղաքացիների կեանքը ու պատմում ոճրագործներին —
ապա ուրեմն մարդկութիւնը վատ է կազմակերպուած
ու պէտք ունի հիմնովին վերակազմուելու
լաւագոյն սկզբունքներով:

Պահանջը ուտոպիական չէ:

Ինքնապաշտպանութեան ու փոխադարձ օգնութեան
անհրամեշտութիւնը, որ ծնունդ է տւել
ու կազմակերպել բոլոր կարգի հաւաքակա–