Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/301

Այս էջը սրբագրված է

այդ գիտակցութիւնն արտայայտող բառը,

Իսկ Հայրենի՞ք:

Հայրենիք վաղուց է որ չունենք: Աւելին
բառի իսկական իմաստով գուցէ երբեք էլ չենք
ունեցել: Եւ եթէ ունեցել ենք հեռաւոր անցեալում
Հայրենիքի նման մի բան՝ այդ Հայրենիքը
եղել է այնքան թերի, անկայուն ու անցողակի,
իսկ գաղափարը - այնքան աղօտ, այնքան սաղմնային,
որ չի ձգել ամուր արմատներ մեր Հաւաքական
գիտակցութեան խորքում ու չի ծաւաել
անջնջելի բառի մէջ: Իրի ու գաղափարի անգոյութեան
կամ երկարատեւ բացակայութեան
պատճառով, մենք մոռացել ենք բառը — եթէ
միայն գիտցել ենք երբեւիցէ - մոռացել ենք
այնքան հիմնովին, որ այսօր վերստին սովորելու
կարիք ունենք:

Հարկաւ, գործածութեան մէջ մենք ունեցել
ենք «Հայաստան» բառը: Բայց - մինչեւ երէկուայ
օրը - ինչ բովանդակութիւն ենք գրել այդ
բառի մէջ:

Մինչեւ երէկ մենք հասկացել ենք «Հայաստանը»
իբրեւ աշխարհագրական, պատմական
կամ, առ առաւելն՝ իբրեւ ցեղագրական (ethnographie)
դերմին: Հայրենիք չէ դա: Անշուշտ,
Հայրենիքը պարունակում է իր մէջ անհրաժեշտօրէն
ե՛ւ աշխարհագրական, ե՛ւ պատմական, ե՛ւ
ազգագրական տարրեր, բայց իր ամբողջութեան
մէջ մի բան աւելի է, քան այդ տարրերը - էա–